Բախումներ, տուժածներ. Աբխազիայում բողոքի ցույցեր են՝ նախագահի հրաժարականի պահանջով (լուսանկարներ, տեսանյութ)

09/01/2020 schedule21:00

Աբխազիայում երկրի ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել:

Նրանք արգելափակել են երկրի նախագահական եւ խորհրդարանական աշխատակազմերի շենքը:

Աբխազիայում նախագահի եւ խորհրդարանի աշխատակազմերը գործում են նույն մասնաշենքում: Ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչներ ներխուժել են շինություն եւ ոչ ոքի ներս չեն թողել՝ արգելափակելով դռները: Ընդդիմադիրները պահանջում են գործող նախագահ Ռաուլ Խաջիմբիի հրաժարականը:

Այդ պահանջով էլ ցուցարարները ներխուժել են Աբխազիայի ղեկավարության շենք: ներխուժման պահին արդեն շինության ներսում չեն եղել նախագահական գրասենյակի աշխատակիցները: Ազգային անվտանգության խորհրդի հետ Ռաուլ Խաջիմբիի հրավիրած խորհրդակցությունից հետո նախագահը հայտարարել է, որ ուժային կառույցները բերվել են ուժեղացված ծառայության, իսկ անհրաժեշտության դեպքում ինքը միջոցներ կկիրառի երկրում արտակարգ դրություն մտցնելու համար:

Հենց այդ ժամանակ ցուցարարները ներխուժել են շենքի խորհրդարանական աշխատակազմի հատված, որտեղ տեղի է ունեցել հանդիպում օրենսդիր մարմնի խոսնակ Վալերի Կվարչիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նախագահի հրաժարականի պահանջներն ու տարբերակները, խոսակցությանը լրագրողներ ներկա չեն եղել, սակայն դռներից այն կողմ հասկանալի է եղել, որ զրույցն անցել է բավական շիկացած մթնոլորտում, լսվել են բղավոցներ ու վիրավորանքներ: Հանդիպման ընթացքում խոսնակի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Աբխազիայի Հանրապետական հիվանդանոց:

Որոշվել է, որ 5 հոգանոց պատվիրակությամբ ընդդիմադիրները կհանդիպեն նախագահին:

Իրավապահների հետ նախագահական շենքի մուտքի մոտ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ, մի քանի ընդդիմադիրի ստիպված են եղել հոսպիտալացնել շտապ օգնության մեքենաներով: Ցուցարարների շարքերից մի քանի տուժածների շինությունից դուրս են հանել հենց իրենց կողմնակիցները:

Բացի երկրի նախագահի հրաժարականից, ցուցարարները այլ հստակ պահանջներ չեն ձեւակերպել:

Լրատվամիջոցներում տարածվել են տեսանյութեր՝ ցուցարարների անկարգություններից: Տեսանյութերում երեւում է, թե ինչպես են նրանցից մի քանիսը քարերով կոտրում շենքի ապակիները եւ ներս խուժում: Բացի իրավապահների հետ բախումներից, շենքի ներսում ցուցարարները վիճաբանել են իրենց շարքերից մի քանի անձանց հետ, քաշքշել նրանց:

Բողոքի ցույցերի կազմակերպիչներ «Ամցախարա» եւ «Միասնական  Աբխազիա» կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել քաղաքացիներին դուրս գալ փողոց եւ միանալ իրենց՝ Բարձրագույն դատարանի շենքի մոտ:

Տպել
1903 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը