Երևան
12 °C
Հունվարի 8-ից Հայաստանում վերսկսվել են աշխատանքային օրերը, սակայն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում դասապրոցես չկա: Անցյալ տարեվերջին սկիզբ առած դասադուլը նորից շարունակվում է:
Հունվարի 8-ին եւ 9-ին ծնողներից ոչ ոք իրենց երեխաներին չի ուղարկել դպրոց, պնդում են. «Քանի դեռ տնօրենը հրաժարական չի տվել, մենք դպրոց ուղարկելու երեխա չունենք»:
Այս դպրոցում բողոքի ցույցերը սկսվել էին շաբաթներ առաջ, պատճառը նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն է, որին չեն ընդունում աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցչական կազմի ներկայացուցիչներ:
Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ հունվարի 8-ին տնօրենը դպրոց է եկել՝ ընդունում, հանձնում անելու, սակայն ծնողները եւ մի շարք ուսուցիչներ թույլ չեն տվել դա իրականացնել: Հունվարի 9-ին տնօրենն այլեւս չի եկել դպրոց:
Ծնողները շաբաթներ առաջ խնդրի հետ կապված դիմել էին ՀՀ կառավարություն, որտեղից պատասխան է եկել, որ տնօրեն Ոսկանյանի ընտրությունն իրականացվել է օրինական կարգով եւ վերջինս պետք է աշխատի: Նրանց այս պատասխանը չի բավարարել ու նամակ էին ուղարկել նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ հայտնելով իրենց անվստահությունը տնօրենի նկատմամբ: Նամակը դեռ տոներից առաջ են ուղարկել, սակայն պատասխան չեն ստացել:
Այսօր դպրոց են գնացել Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, այդ թվում՝ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, սակայն մեզ հետ զրուցած ծնողի խոսքով, նրանք էլհստակ ոչինչ չեն ասել:
Ծնողները հանձնվելու մտադրություն չունեն, նշում են՝ չեն թողնելու, որ Ոսկանյանը տնօրենի պաշտոնում աշխատի:
Մեզ հետ զրույցում Սոնյա Բուդաղյանն ասաց, որ փորձում են իրավիճակը վերահսկել: Նրա խոսքով՝ տնօրենի նշանակման կարգում ընթացակարգային որեւէ խախտում չի եղել, ամեն ինչ եղել է օրենքով եւ իրավական խնդիր չկա, սակայն տեսնելով առաջացած հետեւանքները՝ խնդրի հետ կապված բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումներ են իրականացնում, որպեսզի ճիշտ լուծում գտնեն:
Այս պահին հարցի լուծման համար սպասում են ԿԳՄՍՆ-ի պատասխանին: Այն այսօր չի ստացվել, սպասում են, որ գոնե վաղը լինի:
Վարչության պետի պաշտոնակատարը իրավիճակի հնարավոր լուծման վերաբերյալ թեպետ դեռ հստակ ոչինչ չասաց, սակայն վստահեցրեց. «Մարզպետարանն այդ հարցում փորձում է եւ ջանք չի խնայում, դա է վկայում այն փաստը, որ ես գրեթե ամեն օր այնտեղ եմ գնում, կապի մեջ եմ ամեն վայրկյան»:
Այն հարցին՝ արդյոք հնարավոր է՝ նորից իրականացվեն տնօրենի ընտրություններ, Բուդաղյանը չցանկացավ պատասխանել, առայժմ ենթադրություներ չի ցանկանում անել:
Հիշեցնենք, որ դպրոցում ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ հաստատության տնօրեն էր նշանակվել Շուշանիկ Ոսկանյանը: Վաղարշապատի հ.8 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին: Խորհրդի 8 անդամներից քվեարկությանը մասնակցել էին 7–ը, փակ քվեարկությամբ 4 ձայն ստացել էր նախկին տնօրեն Էսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Ոսկանյանը, սակայն նշանակվել էր Ոսկանյանը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել 5 քվե, երկուսի գործերն էլ, ըստ կարգի, փոխանցվել են փոխվարչապետի գրասենյակ, տեղի է ունեցել հարցազրույց եւ որոշվել է տնօրենի պաշտոնում նշանակել Շուշանիկ Ոսկանյանին: Վերջինս մինչ այս աշխատել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի դպրոցում, եւ տնօրենի պաշտոնից հեռացել դարձյալ իր դեմ կազմակերպված բողոքի ցույցերի պատճառով:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT