Դատական նիստը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների. Քոչարյանի գործով դատախազ

09/01/2020 schedule19:09

«Դատական նիստը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ առարկելով կողմերի գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ կողմերի միջեւ: Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը եւ կարճել գործի վարույթը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ հիմքերին կանդրադառնա հետագայում՝ իրենց առանձին միջնորդությունը ներկայացնելու ժամանակ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանն էլ, առարկելով միջնորդության դեմ, ասաց.«Եթե հարգելի պաշտպանները լինեին մեր տեղում, իրենց լավ կզգայի՞ն: Թող իրենք հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր օրին»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել: Նա խնդրեց տրամադրել դատական նիստի ձայնագրությունը, որպեսզի ամբողջովին լսի տուժողի ներկայացուցչի խոսքը, եւ կարողանա արձագանքել դրան: Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, եւ դատավորը կողմերին հանդարտության կոչ արեց: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով դատարանին, հարցրեց. «Էդ մե՞ր վրա եք ջղայնանում, մե՞նք ենք սկսել»:

Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի ասածը ընդամենը լեզվական վրիպում էր:  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հայտարարեց. «Ես, որպես տղամարդ, միշտ էլ պատրաստ եմ կրկնել այն, ինչ ասել եմ: Սա ի՞նչ է նշանակում»:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց. «Տղամարդը կրկնում է, կինը չի կրկնում, մենք ենք սկսել, դուք եք սկսել, դուք եք սկսել, մենք ենք սկսել... Սա դատական նիստի կարգ չէ: Դատական նիստը ձայնագրվում է, եւ պաշտպանության կողմը ցանկացած հանգամանք, որ իրեն պարզ չի եղել դատական նիստի ժամանակ, կարող  է ձայնագրությամբ ստանալ, իր համար պարզել եւ հետևություններ անել»։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ընդունելի է համարում դատախազի առարկությունը։

 

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3122 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ