Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում

09/01/2020 schedule18:27

Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աննախադեպ աճով: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա, բայց փաստն այն է, որ իրավիճակը խիստ անկանխատեսելի է, եւ այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ Հայաստանի «քթի տակ»: Ակնհայտ է, որ եթե անգամ ամեն ինչ ավարտվի ընդամենը Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների խստացմամբ, դա նույնպես որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, բայց չի բացառվում նաեւ ռազմական գործողությունների հավանականությունը, իսկ դա նշանակում է, որ իրավիճակը կարող է կտրուկ սրվել նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

ՀՀ զինված ուժերը եւ պետական մյուս ինստիտուտները, վստահաբար, պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման: Ավելի քան 25 տարի շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը մեզ ստիպել է ամեն պահի պատրաստ լինել ֆորսմաժորային զարգացումների: Բայց միայն պետական ինստիտուտների պատրաստվածության մակարդակը բավարար չէ, որովհետեւ ժամանակակից պատերազմները, որպես կանոն, հիբրիդային են, այսինքն՝ հակառակորդը գործում է ոչ միայն շփման գծում եւ ոչ միայն ռազմական մեթոդներով, այլեւ կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաներ, փորձում է ազդել հանրային գիտակցության վրա, հակառակորդ երկրում դաշնակիցներ գտնել, նրանց միջոցով հասարակության մեջ անվստահություն սերմանել սեփական իշխանությունների նկատմամբ եւ այլն: Որքանո՞վ են խոցելի մեր պետությունն ու հասարակությունն ա՛յս առումով:

Թե լարվածության աճին զուգընթաց քանի նոր Դիանա Հարությունյաններ կբացահայտվեն՝ այնքան էլ էական չէ: Շատ ավելի էական է այն, որ Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներում, ցավոք, բավականաչափ պարարտ հող կա հակառակորդ(ներ)ի կողմից մեր դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար: Ընդ որում՝ այդ շրջանակները կարելի է բաժանել երկու մասի: Մի մասը շատ հստակորեն ծառայում է այլ պետությունների շահերին (իսկ դրանք միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ), մյուս մասը պարզապես գործում է Հայաստանի պետական շահերի դեմ՝ առաջնորդվելով բացառապես սեփական քաղաքական-կուսակցական շահերով եւ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Ընդ որում՝ այնպես չէ, որ ձեռքերը ծալած սպասում են, թե երբ ինչ-որ վատ բան կլինի, որ անմիջապես աշխուժանան, ամեն ինչի համար մեղադրեն իշխանություններին ու ասեն «բա ինչի՞ մեր ժամանակ տենց չէր»:

Նրանք նաեւ ակտիվորեն աշխատում են, որ այդ «ինչ-որ վատ բանը» տեղի ունենա: Օրինակ՝ մատնագրեր են ուղարկում Մոսկվա (թե ինչ թաքնված հակառուսական քաղաքականություն են իրականցնում Հայաստանի իշխանությունները, եւ ինչ «անհասկացող» են ռուսները, որ չեն պատժում նրանց), միջազգային կառույցներին են մատնագրեր ուղարկում (թե մարդու իրավունքների ինչ ահավոր խախտումներ են տեղի ունենում Հայաստանում), հայտարարություններ են տարածում, թե տեսեք՝ Հայաստանում դատական համակարգն անկախ չէ, հետեւաբար՝ օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն, եւ չարժե ներդրումներ անել Հայաստանում, իշխանությունների եւ բանակի գեներալիտետի միջեւ առկա անվստահության մասին են խոսում, Արցախի իշխանություններին են կոչ անում տարաձայնություններ ունենալ ՀՀ իշխանությունների հետ, եւ այսպես շարունակ: Ու ամենացավալին այն է, որ այդ ամենն արվում է ոչ թե ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի, այլ տասնյակ հայկական լրատվամիջոցների եւ իրական հասարակական-քաղաքական գործիչների միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3454 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել