Գարիկի ու Սոնայի ամանորյա երգը 12 օրում 400 հազարից ավելի դիտում է հավաքել. արձագանքները հիմնականում դրական են

Գարիկի ու Սոնայի ամանորյա երգը մոտենում է կես մլն դիտման սահմանին: «Էն ում Ամանորն է» ստեղծագործության տեսահոլովակը «Յութուբ»-ում հրապարակվել է դեկտեմբերի 28-ին: Մինչեւ հիմա այն դիտել են ավելի քան 429 հազար անգամ:

Դեռ մինչեւ պրեմիերան երգը մեծ աղմուկ էր հանել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ անհրաժեշտ է ստեղծել մի հիթ, որը կկարողանա մրցել համաշխարհային այնպիսի հիթերի հետ, ինչպիսին է Jingle Bells-ը: Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե հենց Գարիկին ու Սոնային է հանձնարարված հիթ ստեղծելու այդ առաջադրանքը:

Ավելի ուշ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր թեմային: Նա նշել էր, որ հիթ հնարավոր չէ ստեղծել, եւ որ ստեղծագործությունը հանգամանքների բերումով է հիթ դառնում: Նա նաեւ ասել էր, որ աղմուկի պատճառով իրենց վրա մեծ ճնշում են զգում ու անգամ վախենում են հրապարակել աշխատանքը:

Ամեն դեպքում պրեմիերայից հետո արձագանքները հիմնականում դրական են: Օրինակ՝ յութուբյան ալիքի մեկնաբանություններում կան անգամ կարծիքներ, որ հենց Սոնան ու Գարիկը պետք է Հայաստանը ներկայացնեն «Եվրատեսիլ 2020»-ում:

Երգի երաժշտության հեղինակը Գարիկն է: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Նրանք աշխատանքն արել են անվճար. նվեր են արել Երեւան քաղաքին:

Տպել
10681 դիտում

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար