Երևան
12 °C
Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցել են իրավիճակի մասին: Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ հայտարարելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության:
Reuters-ի եւ ABC-ի տվյալներով, նշանառության տակ են առնվել Իրանում տեղակայված ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտներ:
Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, ենթարկվել է հրթիռային հարվածների առավոտ վաղ, զոհերի եւ ավերածությունների մասին ստույգ տվյալներ դեռեւս չկան:
Նախագահ Դոնալդ Թրամփին իրավիճակի մասին հայտնելու լուրը իր «Թվիթերում» հայտնել է նրա մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշամը՝ հավելելով, որ նախագահը խորհրդակցում է իրավիճակի մասին ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ:
ABC News-ի փոխանցմամբ, ռազմաբազան հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով, որոնք ուղարկվել են Իրանի տարածքից: Reuters-ն էլ հայտնում է, որ իրաքի արեւմտյան մասում մի քանի ռազմական օբյեկտներ են տուժել, այդ թվում՝ Էրբիլը, այլ նշանակետերի մասին տեղեկությունները հստակ չեն:
Al Mayadeen հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ը, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին:
Իրանական Press TV հեռուստաալիքն իր «Թվիթերում» հրապարակել է հրթիռների արձակման տեսանյութը՝ նշելով, որ սա Սուլեյմանիի սպանության պատասխանն է:
Այն ալ-Ասադ ռազմաբազան տեղակայված է Իրաքի արեւմուտքում՝ Անբար նահանգում: Հունվարի 7-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բազայի վրա աերոդրոմ կառուցել՝ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների չվերթների համար:
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին եւ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաեւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի ներկայացուցիչները սպանվել են հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետեւանքով:
Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների», եւ նրան վերացնելով՝ իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:
Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT