Պաշտոնական հեռախոսազրույցներ. Սոլեյմանիի սպանությունից հետո երկրները պայմանավորվում են գործել ընդդեմ և միասին

04/01/2020 schedule21:34

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումները:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ն դադարեցրել է իրաքյան բանակի համար սպաներ պատրաստելու գործընթացը՝ հատուկ ընդգծելով, որ սպաները դեռ մնում են Իրաքում, քանի որ առաքելությունն ավարտված չէ, սակայն, ըստ ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթի, գործողությունները կասեցված են: «Իրաքում մեր անձնակազմի անվտանգությունը շատ կարևոր է: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները: ՆԱՏՕ-ի առաքելությունը պահպանվում է, բայց բոլոր ուսումնական գործողությունները ներկայումս կասեցված են», - ասել է նա:

Ֆրանսիայի և Իրաքի նախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ ՝ լարվածության հետագա սրացումից խուսափելու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նախագահ Բարամ Սալեհի հետ, որի ընթացքում հայտնել է իր նվիրվածությունը Իրաքի անվտանգությանը և ինքնիշխանությանը. այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրությունից. «Մեր նախարարը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Իրանի և Իրաքի հետ»:

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Յին նույնպես խոսել են Բաղդադի վրա ԱՄՆ հրթիռային հարձակման մասին՝ դիտարկելով այն ՄԱԿ-ի կանոնադրության խախտման անընդունելիության համատեքստում. այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Հատուկ ուշադրություն է դարձվել Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ հարձակումների հետևանքներին, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում ՝ Իրանի  «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի հրամանատար Սոլեյմանին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարները նշել են, որ ԱՄՆ անօրինական գործողությունները լրջորեն սրել են իրավիճակը տարածաշրջանում: Ըստ հաղորդագրության՝ այս պայմաններում Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են լարվածության նվազեցմամբ և համատեղ քայլեր կձեռնարկեն հակամարտության իրավիճակների խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, նախարարներն ընդգծել են, որ մտադրություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում սերտորեն համագործակցել:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Սոլեյմանին համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցներում հաճախ նրան տրվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սիրիական ներքաղաքական պատերազմին միջամտել համոզողի դերը. միանշանակ է, որ այդ միջամտության արդյունքում է ամբողջովին փոխվել ուժերի դասավորությունը տարածաշրջանում: 62-ամյա բարձրաստիճան զինվորական Սոլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորել է «Հեղափոխության պահապանների կորպուս»-ի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ դաժան հակահարվածը չի ուշանա, և դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:

Տպել
3596 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց