Երևան
12 °C
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին եւ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, որոնք Իրաքում սպանվել էին նախօրեին:
Al Jazeera-ն հայտնում է, որ Սուլեյմանիի դին հաջորդ շաբաթ կտեղափոխվի Իրան, որտեղ էլ կհուղարկավորվի իր ծննդավայրում՝ Քերման քաղաքում:
Իրաքի սրբազան Ղազեմեյն քաղաքում եւս հուղարկավորության կարգ է կատարվել: Ղազեմեյնում հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք իրենց հետ բերել են տասնյակ պաստառներ, վանկարկել են հակաամերիկյան կոչեր: Սրբազան քաղաքից մարմինները տեղափոխվել են Բաղդադ:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարարել է, որ Թեհրանը վրեժխնդիր է լինելու սիրելի գեներալի սպանության համար, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիտ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իրանի ամենասիրելի եւ գլխավոր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կազմակերպումը հավասարազոր է «պատերազմ սկսելուն» եւ Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները, կտա համարժեք պատասխան, որի վայրն ու ժամանակը դեռ կորոշվի: CNN-ի փոխանցմամբ, Ռավանչին ասել է, թե Սուլեյմանիի սպանության ծրագիրը մշակվել է բավականին երկար ժամանակ:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարություններն այն մասին, թե Սուլեյմանին սպառնալիք է եղել ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ «դրանք անմիտ խոսքեր են եւ այդ մասին ոչ մի ապացույց չկա»:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սուլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը, ինչպես նաեւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի ներկայացուցիչները սպանվել են երեկ՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու, ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետեւանքով:
Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների» եւ նրան վերացնելով իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:
Թեհրանը խոստացել է դաժան վրեժխնդրություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT