Երեւանի N92 մանկապարտեզի հատուկ խմբերում օպտիմալացում կիրականացվի, ծնողները վախենում են, որ խմբերը փակվելու են

Երեւանի թ. 92 մանկապարտեզի հատուկ խմբեր հաճախող երեխաների ծնողներն անհանգստացած են. նրանց լուրեր են հասել, թե 2020 թվականից այդ խմբերին հնարավոր է այլեւս ֆինանսավորում չտրամադրվի, եւ դրանք դադարեն գործել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները:

Նրանց խոսքով՝ այդ կենտրոնում փոքրիկները նեղ մասնագետների կողմից ստանում են անհատական, հատուկ խնամք: Նշված մանակապարտեզում գործող հատուկ խմբերը երեքն են, որտեղ հաճախում են ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Նրանց ընդհանուր թիվը 24 է:

Ծնողներից Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հատուկ խումբը ֆինանսավորվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: Ամիսներ առաջ իմացել են, որ հնարավոր է չֆինանսավորվի եւ սկսկել են հարցի հատ կապված դիմումներ ուղարկել Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններ, Երեւանի քաղաքապետարան, սակայն ապարդյուն: 2 ամսվա ընթացքում նշված կառույցներից ոչ մեկը պատասխան չի ուղարկել:

Ծնողների հարցերին որոշակի պարզաբանում են տվել միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ անցում է կատարվում ներառական կրթության, եւ ՀՀ կառավարությունը չի կարող այդ երեխաների համար առանձին գումար տրամադրել:

Հատուկ խումբը կփակվի, թե՝ ոչ, ծնողները չգիտեն, սակայն ասում են փակվելու դեպքում՝ խնդիր կունենան. չգիտեն՝ իրենց երեխաներին ուր տանել:

Ինչպես պատմեց Աննա Ստեփանյանը, իրենց լուրեր են հասել, թե խմբի փակվելուց հետո՝ երեխաները մանկապարտեզ կհաճախեն այլ մանուկների հետ: Նա դա մարդու կյանքի իրավունքի խախտում որակեց, քանի որ այդ դեպքում իրենց երեխաներն ուղղակի չեն գոյատեւի:

Այդ խմբերի երեխաները պարբերաբար տարբեր միջոցառումների եւ պարապմունքների ժամանակ ներառվում են մանկապարտեզի մյուս երեխաների հետ, որոնք չունեն անհատական մոտեցման կարիք: Ծնողների կարծիքով՝ այդ երեխաներին ընդգրկելով ներառական խումբ, որտեղ կա 30 երեխա եւ ընդամենը 2 դաստիարակ, կբերի նրանց վիճակի վատթարացման, քանի որ նրանք չեն ստանա անհրաժեշտ խնամքն ու պարապմունքները հատուկ մասնագետների կողմից: Տնային պայմաններում էլ հատուկ պարապմունքներն ապահովվելն անհնարին են համարում աշխատող ծնողների համար ժամանակի, չաշխատողների համար ֆինանսական առումով:

Ծնողները կասկած ունեն, որ հավանաբար խմբի փակվելու պատճառներից մեկն ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքն էր, երբ լուրեր էին տարածվել, թե մանկապարտեզում երեխաներին կապել էին աթոռներից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ֆինանսավորում տրամադրում են միայն մանկապարտեզի մասնագետների աշխատավարձերի համար: Կառույցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո եւ քաղաքապետարանն է որոշում՝ արդյոք նպատակահարմար է ֆինանսավորվել, ինչից հետո գործընթացն իրականացվում է:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողները կարող են հանգիստ լինել, քանի որ խմբերի կրճատում չի լինելու, սաների թիվը եւս չի կրճատվելու, առկա է միայն մասնագետների թվի համապատասխանության խնդիր եւ օպտիմալացման անհրաժեշտություն: Կիրականացվի միայն հաստիքների վերանայում:

Ինչպես նշեց Կարապետյանը, եթե կա 2 մասնագետ, մնալու է 1-ը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հերքեցին այն պնդումը, թե ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքը կարող էր օպտիմալացման պատճառ լինել:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 18-ին համացանցում տարածվել էին մանկապարտեզում աթոռներին կապված երեխաների լուսանկարներ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող լռել եւ չարձագանքել Երեւանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին։ Հրապարակմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա գրել էր, որ մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Քաղաքապետի տեղակալը հավելել էր, որ պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Անի Ավագյան

Տպել
2578 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց