Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից. ՍԴ դատավորը՝ վաղ կենսաթոշակի օրենքի մասին

«Գնահատականները տարբեր են, վերջնարդյունքը կտեսնեք, իրավական հարթության մեջ կհնչեցնենք»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հետ տեղի ունեցող գործընթացներին:

Հարցին՝ ՍԴ դատավորները համաձայնություն տվել են՝ հաշվի առնելով ՍԴ նախագահի անձեռնմխելիությունը, Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց. «Քանի որ չունեմ պաշտոնական տեղեկատվություն, չեմ կարող ասել՝ դրա համար պետք էր համաձայնություն թե ոչ, երբ կունենանք պաշտոնական տեղեկություն այսօրվա գործողությունների հետ կապված, դրա վերաբերյալ կարտահայտեինք մեր կարծիքը: Մնացած դիտարկումները կարող են իրավական դաշտից դուրս լինել»:

Անդրադառնալով դատավորների վաղ կենսաթոշակի ծրագրին՝ ՍԴ դատավորը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից. «Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ եւ հպարտ եմ դրանով: Ես պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը եւ լինել անկախ, անաչառ՝ իրականացնելով Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»: Հարցին՝ իսկ խնդիր կտեսնի, եթե իր գործընկերներից որեւէ մեկը օգտվի այդ օրենքից, ՍԴ դատավորը պատասխանեց. «Այդ հարցը կխնդրեմ տալ իրենց եւ լսել իրենց պատասխանը, ես գնահատական կարող եմ տալ միայն իմ մասով»:

Դիտարկմանը, թե այդ օրենքը ՍԴ ճգնաժամը հաղթահարելու տարբերակ է, Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց. «ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք նիստեր անցկացնել, որոշումներ կայացնել, եթե մեր անգործության հետեւանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեինք խնդիրներ՝ իրենց լիազորությունները բնականոն ձեւով իրականացնելու համար»: Արեւիկ Պետրոսյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանն առ այսօր բնականոն հունով աշխատել է՝ չունենալով որեւէ խնդիր որեւէ նիստի իրավազորության, քվորման հետ կապված. «Մենք կայացրել ենք մեր որոշումները պետականության բարձր զգացումով եւ պետական ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ Արեւիկ Պետրոսյանն ասաց, որ նրան հանդիպում է միայն միջանցքներում, սակայն նա նիստերին չի մասնակցում. «Մենք ունեցել ենք պատրաստակամություն՝ լսելու իրեն, իր դիտարկումները. նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ է իր դիտարկումները կիսել ՍԴ դատավորների հետ, բայց, օրինակ, ինձ հետ նման հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, թե ինչու, չգիտեմ, կարող եք հարցնել իրեն: Նա տվել է երդում՝ լինել անաչառ եւ ապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը եւ պետք է իրականացներ իր լիազորությունները ՍԴ մասին օրենքով, իր տրված երդման, պաշտոնի շրջանակներում»:

Արեւիկ Պետրոսյանի խոսքով՝ ինքը կհասկանար Վահե Գրիգորյանին, կընդուներ, կըմբռներ, եթե այդ բոլոր գործողությունները նա կատարեր մինչ ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելը. «Եթե գտնում էր, որ անհաղթահարելի ճգնաժամ է, թեպետ պիտի բարի լիներ պայքարել դրա դեմ, եթե կարող էր, որպեսզի ունենար իր պատկերացրած մթնոլորտը, ապա պետք է ձգտեր, շատ ձգտեր եւ իրականացներ իր առաքելությունը»:

 

Միլենա Խաչիկյան

Տպել
1344 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են