Ստեփանավանի համայքապետն ապօրինություններ է թույլ տվել, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։

Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ բարեգործական հիմնադրամին հատկացրել է ընդհանուր 316 հազար եվրոյից և 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։

Պարզվել է նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և, ձևական աճուրդներ կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկն առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ Հանգամանքները պարզվում են։

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2276 դիտում

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում