Երևան
23 °C
Մուտքը՝ ժպիտով, սկզբի համար ողջույններ ու շնորհավորանք՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տոնական ընդունելության հրավիրել: Ներկաներին վարչապետը դիմեց որպես հարգելի գործընկերներ: Ասաց, ուրախ է բոլորին տեսնելու համար եւ ուզում է նախապես շնորհավորել ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչպես նաեւ նրանց ընտանիքների, այն աշխատանքային կոլեկտիվների եւ այն լրատվամիջոցների գալիք Ամանորը, որոնց ներկայացնում են:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել է հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ: «Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը և պնդումը: Եվ դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է: Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել»,-ասաց վարչապետը:
Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Ըստ վարչապետի, այս առումով կառավարությունը և անձամբ ինքը գտնվում են ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները: «Եվ, իհարկե, համաձայն եմ և պատրաստ եմ և հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ելույթի խոսքում վարչապետն անդրադարձավ նաեւ լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներին կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքերին: Ասացն ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, և համոզված է, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն: «Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում: Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին՝ անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից: Ինչո՞ւ, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի:
Հաջորդը՝ դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության: Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ: Եվ երրորդը՝ ուզում եմ արձանագրել, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ շատ կարևոր է համարում այն գործունեությունը, որն այսօր ՀՀ-ում իրականացնում են լրատվամիջոցները: Դա օգտակար է առաջին հերթին կառավարության համար, հանրության համար: «Որովհետև եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որևէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել: Իսկ եթե որևէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին: Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք աշխատում են և իրականացնում են հանրային վերահսկողություն կառավարության և ընդհանրապես իշխանության գործունեության նկատմամբ: Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ: Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար: Բայց նաև չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից: Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը: Ես նաև այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության և լուծումներ փնտրելու ու գտնելու»:
ԶԼՄ-ներին ուղղված խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց հետաքրքիր արձանագրմամբ: Ասաց, երկար տարիներ եղել է լրագրող և խմբագիր, այսինքն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց առաջ որևէ այլ գործունեությամբ չի զբաղվել: «Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ և համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ խմբագիր: Բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր, կամ՝ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր: Եվ ես սա ասում եմ ընդամենը արձանագրելու համար, որ, կարծում եմ, արժե օգտվել լավ ժամանակների այս հնարավորությունից՝ մեր բոլորի աշխատանքն ավելի լավը դարձնելու համար: Որովհետև գիտեք ժամանակների տարբերությունն ինչո՞ւմն է՝ իմ կարծիքով՝ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, ես ասել եմ ընդհուպ նախարարություններ, ընդհուպ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 տարի առաջ կամ 3 տարի առաջ: Եվ այսօր Հայաստանում կան նաև լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 կամ 10 տարի առաջվա տրամաբանությամբ: Ես չեմ ուզում ասել դա լրատվամիջոցների մասով, կառավարության մասով հստակ արտահայտվել եմ, որ շատ վատ եմ համարում և չեմ հանդուրժի: Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որևէ գնահատական տալ, որովհետև դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»:
Այնուհանդերձ, ըստ վարչապետի, ժամանակն է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքն առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ և ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար:
Ելույթի ավարտին վարչապետը բոլորին շնորհակալություն հայտնեց իրեն համբերատարությամբ լսելու համար: Սկզբում ասաց ցանկանում է, հետո՝ թե ոչ թե ցանկանում է, այլ պարտավորվում, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբևէ և նույնիսկ քան 2019 և 2018 թվականներին:
Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն
Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է
Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության
Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն
Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է
Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած
Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին
Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ
ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք
ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը
Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ
Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին
Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ
Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից
Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ
2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ
Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)
Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են
Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով
ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը
Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային
Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա
Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է
Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
© 2024 Հայկական ժամանակ