Ես տեղեկացրի, որ ժամը 14:00-ին կներկայանամ բաժանմունք, բայց ինձ բերման ենթարկեցին. Դավիթ Ափոյան

24/12/2019 schedule16:49

«Նման ձեւով, առավել եւս ԵՊՀ-ի ուսանողին, առավել եւս ՈՒԽ ներկայացուցչին, չպետք է բերման ենթարկեն, դա արել են անօրինական կերպով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ նշելով, որ իր փաստաբանի հետ կվիճարկեն այդ որոշումը:

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Նա վկայի կարգավիճակ ունի:

Լրագրողների հետ զրույցում Ափոյանը մանրամասնեց. «Իրավապահ մարմնի ներկայացուցիչները բարձրանում են իմ սենյակ, ներկայացնում են հիմքերը, շատ նոսր են ներկայացնում, ինչ-որ մեկին ճանաչելու մասին հարցեր տալիս, ես ասում եմ, որ պատրաստակամ եմ, եթե օրենքի պահանջով պիտի ներկայանամ, խնդիր չկա, բայց պահանջում եմ ծանուցում կամ որեւէ իրավական հիմք, ինչը չի ներկայացվում:  Զանգահարում եմ փաստաբանիս եւ փորձում խորհրդատվություն ստանալ: Մինչ դա, ինձ հարցեր են տալիս ՈՒԽ-ի հետ կապ ունեցող ինչ-որ երկրորդական-երրորդական կարեւորության անձի մասին, ես էլ ասում եմ, որ չեմ ճանաչում. ՈՒԽ-ում հարյուրավոր ուսանողներ կան, բոլորի մասին ինֆորմացիա չես կարող ունենալ, բոլորին ճանաչել չես կարող»:

Ափոյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց իրավապահ մարմնի ներկայացուցիչը դուրս է գալիս իր աշխատասենյակից եւ վերադառնալով՝ ասում, որ իրեն պիտի բերման ենթարկեն. «Դա ինձ համար տարօրինակ էր, ասացի՝ որոշման օրինակ ցույց տվեք: Փաստաբանս էլ ասաց՝ կգնանք, ժամը երկուսին կներկայանանք: Ես տեղեկացրի, որ կներկայանամ եւ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ, բայց, ինչպես տեսաք, ինձ բերման ենթարկեցին»:

Ափոյանը նշեց, որ դա իր համար վիրավորական վարքագիծ էր. «Հատկապես այն պարագայում, երբ ես պատրաստակամություն եմ հայտնում, ասում եմ, որ կգամ, կներկայանամ, բայց քանի որ օրենքի հետ էր կապված, ես պիտի փաստաբանի հետ գնայի»:

ՈՒԽ նախագահն ընդգծեց, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը եղել է ԵՊՀ-ի ներսում. «Ես գտնվում էի գլխավոր մասնաշենքի 6-րդ հարկում՝ Մշակույթի կենտրոնում, պարգեւատրում էի հանձնում, դա հեռարձակվել է, եւ դրան ներկա է եղել մոտ 200 ուսանող: Երբ ինձ սկզբում դա ասում էին, ես ծիծաղում էի. աբսուրդ է, որ իրավապահ մարմինները նման հիմքով քեզ կանչեն ու բերման ենթարկեն»:

Նա նշեց՝ նույն հաջողությամբ կարող են գնալ, քաղաքապետին ասել՝ ձեր քաղաքում ինչ-որ պահի ինչ-որ միջադեպ է եղել. «Այսինքն՝ եթե ոլորտի հետ կապվում եմ, ուրեմն պիտի որպես վկա գնա՞մ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ այս պատահականություններն արդեն օրինաչափություն են դառնում:

 

Միլենա Խաչիկյան

 

Տպել
2030 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից