2020 թվականին Գյումրիում 4 նոր թանգարան կկառուցվի, 1 հրապարակ, 30-ից ավելի փողոց. քաղաքապետն ամփոփել է անցնող տարին

2020 թվականը կլինի 2019-ի շարունակությունը եւ փողոցաշինության եւ զբոսաշրջային բումի առումով: Անցնող տարում Գյումրին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունեց, պետական նշանակության միջոցառումներ անցկացվեցին: Գյումրին 2019-ին շատերի համար եղավ բացահայտում: Այս հարցում, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներդրումը:

«Գյումրիում այսօր բոլորի դեմքին կա ժպիտ, եւ ես որպես քաղաքապետ շատ ուրախ եմ դրա համար: Օրինակ, Տոնածառի լույսերը վառելու օրը համարյա ամբողջ քաղաքը հրապարակում էր: Ճիշտ է, մեծ միջոցառում չէր, բայց այնպիսի հզոր տրամադրություն էր ստեղծվել, որն  իր կուլմինացիան կունենա դեկտեմբերի 31-ին: Իհարկե, այս տրամադրության փոփոխության հարցում շատ կարեւոր է կառավարության, վարչապետի վերաբերմունքը, նրա կողմից Գյումրին ներկայացնելը, Անկախության տոնակատարությունն այստեղ անցկացնելը, Մանսուրյանի երեկոյի Գյումրիում իրականացնելը: Մեր մշակույթի բաժինը բավականին լավ աշխատանք կատարեց այս տարի»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Փողոցաշինության առումով եւս տարին հարուստ էր իր լավ եւ վատ կողմերով: Ամենակարեւոր ծրագիրը դա ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով կատարված փողացաշինական, արտաքին լուսավորության ապահովման աշխատանքն էր: Իրականացված ծրագրի արժեքը մոտ 7 մլն եվրո է, որով 12 կմ ճանապարհ է կառուցվել: Պակաս կարեւոր չէ նաեւ  Համաշխարհային բանկի 2 մլն դոլար արժեցող վարկային միջոցներով իրականացված ծրագիրը: «Մոտ 3 կմ ճանապարհ է սարքվել քաղաքի պատմական միջուկում: Մի մասը ՎԶԵԲ-ով էր արվել 2018-ին, իսկ 2019-ին Շիրազի փողոցից մինչեւ Վարդանանց հրապարակ ընկած փողոցները վերանորոգվեցին:

Քաղաքապետն աննախադեպ համարեց նաեւ  2019-ին իրականացված սուբվենցիոն ծրագիրը: 1 մլրդ 100 մլն դրամ է այն արժեցել, որով կարողացել են կոմունալ ծառայությունների համար տեխնիկասարքավորումներ գնել, 5 կմ շրջանցող ճանապարհ կառուցել: Այդ ճանապարհը հիմնովին բեռնաթափում է քաղաքի երթեւեկությունը, եւ Բավրայից Գյումրի եկող ու գնացող ծանր մեքենաները քաղաքից ուղղակիորեն դուրս են հանվել:

Գալիք տարում ավելի շատ փողոցներ են վերածվելու շինհրապարակների, որպեսզի վերակառուցվեն: «Այդ նպատակի համար 9.4 մլրդ դրամ է տրամադրվելու Գյումրիին, 30-ից ավելի փողոց ենք սարքելու եւ մեկ հրապարակ: Քաղաքի արտաքին լուսավորությունն արդիականացվելու է ամբողջությամբ, շուտով կհայտարարվի մրցույթը: Կնորոգվեն լուսատուները, հենասյուները, եթե գումարը հերիքեց, նաե շենքերի բակերում կունենանք լուսավորություն»:

Արդյո՞ք այս տարվա փողոցաշինական աշխատանքների սխալներից դասեր քաղել եք, որպեսզի գալիք տարում կրկին Գյումրին չհայտնվի անանցանելի վիճակում, հարցին, Սամվել Բալասանյանն ասաց՝ այո, բայց խնդիրներից խուսափել բնականաբար, հնարավոր չի լինի:

«Պատկերացրեք, 30 հատ փողոց ենք քանդելու, 5 կարեւոր մագիստրալ փողոցներ են դրանք: Պարզ է, որ փողոցների բնակիչներին նեղություն ենք տալու, իհարկե, ոչ կենտրոնի պես, ոնց եղավ էս տարի, բայց այդ փողոցներում էլ կան, դպրոցներ, մանկապարտեզներ: Կփորձենք մարտին սկսել աշխատանքները, որպեսզի հոկտեմբերին ավարտենք: Բայց շինարարներ են հանդիպում, որոնք փաստի առաջ են կանգնեցնում մեզ: Օրինակ էդ «Վահրադյան շին»-ը, որ Մուշի հրապարակն էր անում, մեզ փաստի առաջ կանգնեցրեց: Մենք 7 տարվա մեջ էդպիսի շինարարություն չէինք ունեցել: Բայց պետք  է լծակ ունենանք, որպեսզի կարողանանք պայքարել, ասենք, չե՞ս անում, եղբայր, մի արա, կլուծարենք պայմանագիրը, նոր մրցույթ կհայտարարենք: Բայց մենք դա անել չենք կարող, պետք է հանձնաժողով ստեղծենք, ժամկետների համար տույժ ու տուգանք սահմանենք, երկար պատմություններ են, որոնք էլ ժամանակ են տանում»:

Գյումրիում գործող 24 մանկապարտեզներից 3-ը տնակային են: 2020-ին փոքրիկներին քարաշեն կառույցներ նվիրելու ցանկություն կա: Մեկ նոր մանկապարտեզ էլ Մուշ թաղամասում կառուցելու խնդրանքով այս պահին քաղաքապետը բանակցում է  «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ:  Հնարավոր է կարգավորվի նաեւ  «Ծիածան» մանկապարտեզի խնդիրը եւ  քարաշեն կառույցը զավթած քաղաքացիներից շենքը ետ վերցվի: «Մուսայելյան փողոցում մանկապարտեզի շենքը վաղուց  մարդիկ զավթել են, կարծեմ մի մեծ ընտանիք է ապրում: Ես միշտ գիտեցել եմ դա իրենց սեփականությունն է եղել, բայց հանձնարարեցի, որ ճշտեն, պարզվեց ուղղակի ապրում են էդտեղ: Հիմա ուզում ենք այդ մանկապարտեզը վերականգնենք եւ հանձնենք երեխաներին: Տարածքի բնակիչներն էլ էին ինձ նամակ գրել, որ դա գործի որպես մանկապարտեզ»,-Սամվել Բալասանյանը:

2020-ին Գյումրու մարզադպրոցները կվերանորոգվեն, կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրը:  Քաղաքապետը գյումրեզի մարզիչ-մարզիկներից այս տարի գոհ էր: «Աշխարհի եւ եվրոպայի 61 մեդալ  ունեցանք, 23-ը ոսկե մեդալներ են: ՀՀ մրցաշարերում 200-ից ավել մեդալներ ունենք: Համահայկական խաղերում ունենք հաղթանակ: Աննախադեպ է նրանց աշխատանքն ու հաջողությունները»,-ասաց քաղաքապետը:

2020-ին Գյումրին նոր այգիներ կունենա: Բարեկամության այգին՝ 7.3 հա, կհիմնադրի Ռուբեն Վարդանյանը, Գյումրու հայտնի Գորկի այգին կվերականգնի Թումոն: Կան խոսակցություններ, որ այդ այգին 90 տարի ժամկետով վարձակալված է Վարդան Ղուկասյանի ընտանիքի կողմից: Սամվել Բալասանյանն ասաց միֆ է, չկա նման փաստաթուղթ: Երեւի ժամանակին նման խոսակցություններ են տարածել, որ վճարումներ չանեն: Քանդվելու՞ է այգում գործող Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանը հարցին, Սամվել Բալասանյանը չպատասխանեց: Ասաց իր տիրույթից դուրս է, տարածքը տվել են Թումոյին, Թումոն էլ կորոշի:

Քաղաքապետն ասաց որոշել է, որ գալիք տարում բյուջեի տնտեսված եկամուտների հաշվին թարմացնի Վարդանանց հրապարակի շատրվանն ու վերանորոգի Ամենափրկիչ եկեղեցու տարածքի շատրվանները: Վարդանանց եւ Ջիվանու հրապարակներում մանրաքարեր շարելու ցանկություն ունի: «Մեծ ծրագիր է իրականացնելու նաեւ Սինոփսիը: Աճեմյանի վրա կվերականգնի Վառեմ-մարեմի շենքը: Սլաբոտկայում շատ գեղեցիկ են շենքերը, բնակեցված են, քանդված չեն: Այնտեղ նաեւ հետաքրքիր կլինի, հյուրատներ կլինեն: Մուշ 2-ի հրապարակը եթե կարողանանք նորմալ սարքել, կարելի է այնտեղ գեղեցիկ սրճարաններ սարքել, լավ միջավայր, որ դառնա թեկուզ նոր քաղաք եւ հենց այդ իմաստով ներկայանալի լինի հենց տուրիստի համար: 3 հա է տարածքը»,-ասաց քաղաքապետը:

Տարին բարեհաջող էր նաեւ ներդրումների առումով: Մեռյալ կետից Գյումրին միանգամից սկսեց բարձրանալ: «80 հատ շինթույլտվություն են ուզել ներդրողները, արդեն 30-40 շինարարական ավարտ ունենք, եւ հյուրատներ կան, եւ  սրճարաններ, խանութներ: Հիմնական միջոցը թանկացավ Գյումրիում, որը հնարավորություն տվեց հասկանալու, որ վերջը դու գյուղ չես, քաղաք ես, գյուղաքաղաք չես, երկրորդ  քաղաք ես: Պատմական, մշակութային, սպորտային քաղաք է Գյումրին: Բայց տուրիստը գալիս է, նույնիսկ քարտեզ չունենք, որ տանք, գնա քաղաքում շրջի:  Հիմա հանձնարարել եմ, որ քարտեզ ունենանք, որ տուրիստը մենակ գա, առանց որեւէ մեկի կարողանա կողմնորոշվել»: Այս հարցում Գյումրու խոցելի կետը նորմալ տրանսպորտի բացակայությունն է: Խնդիրն առաջիկայում կկարգավորվի,-վստահ է Բալասանյանը:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3167 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ