35-ամյա տղամարդը, գրավով ազատվելով կալանքից, նորից հափշտակություններ է կատարել

23/12/2019 schedule19:31

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից կատարված մարդու առևանգման և մի շարք հափշտակությունների դեպքերի հանգամանքները:

Այդ մասին հաղորդում է քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., դեռևս 2018թ. մայիսին գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երևանի 30-ամյա բնակչուհու հետ:  35-ամյա տղամարդը, վերջինիս վստահեցնելով, որ կօգնի իր պարտապանից գումարն ստանալու հարցում, ձեռք է բերել նրա վստահությունը և նրա օգնությամբ վճարելով որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ ազատվել կալանքից:

Այնուհետև՝ 2018թ. օգոստոսին, ուրիշի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վրաստանի Հանրապետությունից ավտոմեքենա ներմուծելու պատրվակով՝ 30-ամյա կնոջից մաս - մաս ստացել է  խոշոր չափերի գումար և առանց որևէ ավտոմեքենա ներմուծելու՝ յուրացրել այն: Բացի այդ, նույն թվականի սեպտեմբերին վերը նշված բնակչուհու ականջօղը կրկնօրինակելու և վերադարձնելու պատրվակով 35-ամյա տղամարդը վերցրել է ականջօղը և խարդախությամբ հափշտակել այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 35-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքում հանդիպել է 30-ամյա կնոջ պարտապանին՝ Երևանի՝ 1984թ. ծնված բնակչին,  և պարտքը վերադարձնելու ժամկետի մասին խոսելու պատրվակով նստեցրել նրան ընկերոջ վարած «Վազ 21 014» մակնիշի ավտոմեքենան:  Երթևեկության ընթացքում 35-ամյա տղամարդն ու ընկերը ձեռքերով հարվածել են Երևանի բնակչի մարմնի տարբեր մասերին, հայհոյել, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ տեղափոխել են Դավթաշեն գյուղին հարակից նորակառույց ճանապարհ, որտեղ սպանության սպառնալիքներով պահանջել են պարտքով վերցրած գումարի մի մասը, որը վերջինս իր մտերիմների միջոցով փոխանցել է 35-ամյա տղամարդու կողմից մատնանշված հաշվեհամարին: Նույն օրը Երևանում գտնվող բանկոմատներից մեկի միջոցով գումարը կանխիկացնելուց հետո նրան թույլ են տվել հեռանալ:

Այնուհետև ստանալով 30-ամյա կնոջ համաձայնությունը՝ վերջինիս պարտապաններից՝ վերը նշված 35-ամյա տղամարդուց և Երևանի մեկ այլ բնակչից, վերցրել է խոշոր և զգալի չափերով գումար և յուրացրել:

Բացի այդ, 2019թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 35-ամյա տղամարդը, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տաքսի ծառայություն մատուցող վարորդների անուշադրությունից, նրանց ավտոմեքենաների սրահներից հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1166 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց