Հագեցած ու ակտիվ. ՀՀ արտաքին քաղաքականությունը 2019 թվականին

Անցնող տարին բավական ակտիվ էր ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հագեցած էին նաեւ հարեւանների հետ հարաբերությունները, բացառությամբ, թերեւս, Թուրքիայի:

Արեւմտյան հարեւանի հետ հարաբերություններում որեւէ փոփոխության հեռանկար անգամ չի էլ ուրվագծվում: Առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ Երեւանի պատրաստակամությունը հանդիպում է Անկարայի մի շարք նախապայմաններին, որոնցից առավել հաճախ հնչում են «ադրբեջանական տարածքների վերադարձի» եւ Ցեղասպանության հարցով «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» թեզերը: Բնական է, որ նման պայմաններում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարը մշուշոտ է:

Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերություններում որակական լուրջ բարելավումներ եւս չեն նկատվում: Հայ-վրացական շփումները եւ պետական ամենաբարձր մակարդակով փոխայցերը չեն կարողանում ողջ ծավալով գործարկել երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը: Այդուհանդերձ, անընդհատ շփումները եւ հանդիպումները թույլ են տալիս պահպանել ավանդաբար ջերմ հարաբերությունները, ինչը, հաշվի առնելով երկու երկրների արտաքին քաղաքական վեկտորների հակադարձությունը եւ մեր հակառակորդների հետ Վրաստանի սերտ հարաբերությունները, կարեւոր է տարածաշրջանային կայունության պահպանման տեսանկյունից:

Դրական առումով տարբերվում է իրավիճակը Իրանի հետ հարաբերություններում: 2019թ. շատ արդյունավետ էր հայ-իրանական համագործակցության տեսանկյունից: Թավշյա հեղափոխությունից հետո նկատվող որոշակի դադարից հետո հայ-իրանական հարաբերություններին նոր թափ հաղորդվեց փետրվարին ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցը: Դրանից հետո աշխուժացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Զգալի ձեռքբերում է նաեւ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը: Հայ-իրանական  բարեկամական հարաբերություններն ու դրանցում այժմ տեղ գտած պրագմատիզմը հող են նախապատրաստում բազմիցս քննարկված երկկողմ ծրագրերի (Իրան-ՀՀ 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, Մեղրու ՀԷԿ, գազ-էլեկտրաէներգիայի փոխարեն ծրագրի ընդլայնում) իրականացման համար:

Ադրբեջանի հետ հարաբերություններում սկզբունքորեն նոր տեղաշարժեր չկան: Դեռեւս նախորդ տարվա աշնան կեսերից նկատվող սահմանային լարվածության նվազումն ընդհանուր առմամբ շարունակվեց նաեւ այս տարի: Ավելին՝ կարելի է ասել, որ ձեռնարկվել են գործնական միջոցներ մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ: Խոսքը մասնավորապես հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին է: Այդուհանդերձ, հակամարտող կողմերի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն չկա: Չկա նաեւ խաղաղության մթնոլորտ ու փոխադարձ վստահություն: Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Երեւանի փորձերին Բաքուն փորձում է հակադրել «ԼՂ ադրբեջանական համայնքի» թեզը, որը, սակայն, անհեռանկարային է: Հաջորդ տարվա ընթացքում, թերեւս, շարունակվելու է նույն տրամաբանությունը, որին ականատես ենք լինում վերջին 1-2 տարիների ընթացքում:

ԵՄ-ի հետ համագործակցության առանցքային ուղղություններն էին դատական եւ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունները, մարդու իրավունքների պաշտպանությունը, տրանսպորտի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի բնագավառները, ինչպես նաեւ կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Ինչ վերաբերում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, այս տարվա ընթացքում այն վավերացրել են եւս 15 երկիր: Այդպիսով ՀԸԳՀ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է եւս 4 երկրի վավերացում: Հաջորդ տարում ԵՄ-ի հետ հարաբերություններում գլխավոր թեմաներից կլինի նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում 2019թ. ամենատպավորիչ կետը, թերեւս, միայն Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետեւանք չէր: Նախ Ներկայացուցիչների պալատի, ապա Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւերի ընդունման պատճառներից է նաեւ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի համար անցանկալի պահվածքը: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել նաեւ նահանգային մակարդակում, մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ հարաբերություններում: Հատկանշական է, որ նահանգային մակարդակում ՀՀ-ն արդեն որոշակի փորձ ունի. ԱՄՆ Կանզաս նահանգի եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ ռազմական ոլորտում արդյունավետ փոխգործակցություն է իրականացվում:

Անցնող տարին արդյունավետ էր հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Նախորդ տարի հարաբերություններում տեղի ունեցած որակական փոփոխություններն այս տարվա ընթացքում ամրապնդվեցին, ինչն արձանագրեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար  Լավրովն իր երեւանյան այցի ընթացքում՝ նշելով, որ Հայաստանում «տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական եւ դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում»: 

2019թ. հայ-ռուսական հարաբերություններում առկա ամենաշահարկվող թեմաներն էին ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաները եւ Գարեգին Նժդեհի հերոսացումը: Առաջինի մասով շահարկումները դադարել են կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հայ-ռուսական հուշագրի կնքման համաձայնությամբ: Նժդեհին որպես ֆաշիստ եւ ռազմական հանցագործ ներկայացնելու՝ ադրբեջանական փորձերը տապալվեցին, թերեւս, այն բանից հետո, երբ հարցը քաղաքական բարձր մակարդակով քննարկվելուց հետո անցավ հասարակական տիրույթ, որտեղ ընդհանուր հայտարարի գալն ավելի դյուրին է: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ նոր շահարկումների փորձեր Ադրբեջանի կողմից չեն լինելու:

2019թ. ՀՀ արտաքին քաղաքականությունը քայլեր էր կատարում նաեւ դեպի արեւելք: Մայիսին ՀՀ կառավարության պատվիրակությունն այցեր կատարեց Չինաստան, Վիետնամ եւ Սինգապուր: Այս ուղղությամբ սպասելիքներն ընդգծված տնտեսական էին: Ավելի ուշ՝ հոկտեմբերին Երեւանում կնքվեցին նաեւ ԵԱՏՄ-Սինգապուր ԱԱԳ ստեղծման մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ԵԱՏՄ- Չինաստան առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը:

2019թ.՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին արդյունավետ էր նաեւ կազմակերպության համար: Հատկանշական է, որ հենց 2019թ. զարկ տրվեց ԵԱՏՄ աշխարհագրության ընդլայնմանը: Բացի արդեն իսկ նշված Իրանի եւ Սինգապուրի հետ կնքված ԱԱԳ ստեղծման մասին պայմանագրերից, համանման պայմանագիր է կնքվել նաեւ Սերբիայի հետ: ԱԱԳ ստեղծման շուրջ քննարկումներ են ընթանում նաեւ Իսրայելի, Հնդկաստանի եւ Եգիպտոսի հետ։ Այդպիսով՝ նախորդ տարի ԵԱՏՄ-ի շրջանակներում օրակարգ բերված՝ կառույցի արդիականացման խնդիրը սկսել է լուծվել, եւ խորհրդանշական է, որ գործընթացը մեկնարկել է հետհեղափոխական Հայաստանի նախագահության տարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28853 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար