ՀՖՖ նախագահի չընտրված թեկնածու Գրիգորյանը վստահ է՝ Ռուբեն Հայրապետյանի աջակցության խոսքերը խանգարել են իրեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի չընտրված թեկնածու Թովմաս Գրիգորյանը վստահ է, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, որ իրեն է աջակցում, ոչ թե օգնել են, այլ խանգարել։ Այս մասին նա նշեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ արտահերթ ժողովից հետո, որի ընթացքում նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։

Լրագրողների հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրության արդյունքները։

- Այս պահին շատ էմոցիոնալ եմ, չեմ ուզենա գնահատել։ Ես պետք է այսօրվա կատարվածի հետ, այսպես ասած, քնեմ արթնանամ և որոշումս կայացնեմ։

- Հնարավո՞ր է, որ բողոքարկեք։

- Ես դա նկատի ունեի։ Պետք է առանց էմոցիաների որոշում կայացնեմ։ Այդ որոշումը կկայացնեմ վաղը։

- Ինչո՞ւ ձեզ չհաջողվեց ընտրվել։

- Երևի դուք ինձնից լավ գիտեք։ Նախ, սա աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Այսօր նշվեց, որ տեղի ունեցավ 2 թեկնածուների մրցապայքար։ Բայց, ինչպես գիտեք, անհավասար էր այդ մրցապայքարը։

- Ինչո՞ւ էր անհավասար։

- Օրինակ՝ այս շենքից, այս ռեսուրսից, ութսունքանի աշխատող, օգտվում էր իմ մրցակիցը: Չէ ասի՝ քաղաքական վերնախավը, բայց նաև դա...

- Իշխանության աջակցությունն ունե՞ր։

- Կարծում՝ նաև այդ աջակցությունը։

- Ի՞նչ մակարդակով։

- Դահլիճում ովքեր կային, այդ մակարդակով, ոչ ավելի։

- Կարո՞ղ են այս ընտրությունների արդյունքներն ազդել ձեր գործունեության վրա՝ կապված Լոռի ակումբի հետ։

- Իմ մրցակցի համար կարող էր ճակատագրական լինել, բայց ես հենց վաղն էլ զբաղվելու եմ Հայաստանի Հանրապետության, ինչո՞ւ չէ, նաև Լոռու մարզի ֆուտբոլի զարգացմամբ:

Համաձա՞յն եք պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին։

- Բազմիցս անդրադարձել եմ այդ թեմային։ Եթե լինի կոնցեպտ, եթե լինեն դրանից օգտվելու պարագաներ, այսինքն՝ ակումբները կարողանան նաև եկամուտն ավելացնել, իհարկե, միանշանակ կաջակցեմ։

- Ձեր և Մելիքբեկյանի համագործակցությունը տեսնո՞ւմ եք։ Շնորավորեցի՞ք նրան։

- Այո՛, շնորհավորեցի։

- Ժողովին 9 հոգու անդամությունը կասեցվեց։ Դա ի վնա՞ս ձեզ էր։

- Այո՛, այսօր էլ իմ կարծիքն ասացի. այնտեղ կար խայտառակ 2 կասեցում։ Դա Արնարն էր և ֆուտբոլի զարգացման հիմնադրամը։

- Դրանք ձե՞ր ձայներն էին։

- 9-ից 7-ն իմ ձայներն էին։ Օրինակ՝ զարգացման հիմնադրամն այսօր էլ ֆուտբոլային գործունեություն է ծավալում։ Ամեն ամիս 1 մլն դրամ տրամադրում է մանկական ֆուտբոլին, դուք տեսաք երևի՝ քանի ֆուտբոլիստների վիրահատություններ է արել։ Չեմ ուզենա ցեխ շպրտել, բայց եթե հեռուստատեսությամբ ֆուտբոլային հաղորդում վարելը համարվում է ֆուտբոլային գործունեություն, մանկապատանեկան ֆուտբոլը հովանավորելը, 2000 խաղակոշիկ մարզերում բաժանելը, ազգային հավաքականի ֆուտբոլիստների վիրահատություններն ապահովելը, ինքներդ պատասխանեք, համարվո՞ւմ է ֆուտբոլային գործունեություն, թե ոչ։

- Դուք մի քանի անգամ բարկացած, բայց առանց բարձրախոսի էիք խոսում, չհասկացանք՝ ինչ էր պատճառը։

- Բարկացա նրանից, որ որոշվեց՝ քարտուղարի տեղակալը պետք է վարի նիստը:

Դա ազդեցություն ունեցա՞վ ելքի վրա։

- Կարող եմ ասել՝ չնչին։

- Ռուբեն Հայրապետյանի հետ ձեր հարաբերություններից կխոսե՞ք։

- Դա կեղծ, շինծու օրակարգ էր, որ ես չկարողացա այս քարոզարշավի ընթացքում խոսել... առաջին 5 օրը խոսում էի, թե Արթուր Վանեցյանի հետ ինչ կապ ունեմ, վերջին 10 օրը, թե Հայրապետյանի հետ ինչ կապ ունեմ։ Այսօր ընտրվել է Մելիքբեկյանը, և նա չի կարող ինձ հետ կապ չունենալ։ Կարո՞ղ է 10 տարի հետո ասեք՝ ես Մելիքբեկյանի ընկերն եմ։

- Ըստ ձեզ՝ Հայրապետյանի հայտարարությունը, որ ձեզ է աջակցում, արդյոք չվնասե՞ց ձեզ։

- Միանշանակ վնասեց։ Անգամ 2 ՀԿ-ներ ինձ ասացին, որ այդ խոսքերից հետո այլևս ինձ չեն սատարում։

- Ռեպրեսիաների մասին էիք գրել։ Մի փոքր բացահայտեք։

-Այդ հարցից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որ կատարում էին որոշակի ճնշումներ։ Ճնշումներ, որոնց մասին չեմ ցանկանա այսօր խոսել, քանի որ կապված է վաղվա իմ անելիքի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին, շնորհակալություն եմ հայտնում այն ՀԿ-ներին, որոնց հետ ոչ ոք անգամ չփորձեց խոսել վախեցնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5097 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ