Երևան
12 °C
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 20-ը նշանավորվեց հագեցած քաղաքական օրակարգով: Տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության խորհրդի տարվա ամփոփիչ նիստը՝ նեղ և ընդլայնված կազմով, որտեղ ներկա գտնվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո նախատեսված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ նույնպես ՀՀ վարչապետը կցուցաբերի մասնակցություն:
ԵԱՏՄ խորհրդի նիստն սկսվեց նախատեսվածից մի փոքր ուշացումով: Այդ առումով կոնկրետ պատճառաբանություն չնշվեց, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մինչ նիստի սկիզբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ձգվեց երկու ժամից ավելի՝ ապա կարելի է ենթադրել, որ հենց դա էր պատճառը նիստի որոշակի ձգձգման:
ԵԱՏՄ խորհրդի այսօրվա նիստում պատվավոր նախագահողի դերում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, և ՌԴ նախագահ Վ. Պուտինը նրան ուղղված շնորհակալական խոսքով էլ բացեց խորհրդի նեղ կազմով նիստը՝ ընդգծելով, որ Միությունն ստեղծելու մտահղացումը Նազարբաևինն է և հավաստիացրեց վերջինիս, որ նրա մտահղացումը հաջողված է ու գործում է ամբողջ թափով՝ չնայած որոշակի խնդիրների, որոնք բնականոն երևույթ են նման կառույցների համար և որոնք անպայման լուծում կստանան հետագայում:
Այնուհետ Ռուսաստանի նախագահը խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, որը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարին ամփոփում են լավ տրամադրությամբ, քանի որ օրակարգում եղած բոլոր հարցերի շուրջ նիստի մասնակիցներն ունեն փոխհամաձայնություն, այնպես որ, անմիջապես կարելի է անցնել նախապատրաստված փաստաթղթերի ստորագրման գործընթացին: Վարչապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ Հայաստանի ընթացիկ տարվա նախագահությունը Միությունում եկող տարում անցնելու է Բելառուսին:
Ողջույնի խոսքով հանդես եկող Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախ՝ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ չափազանց արդյունավետ նախագահության համար, այնուհետ՝ ցանկացավ ներկայացնել ԵՏՀ կոլեգիայի նախագահի նոր թեկնածուին՝ Միխայիլ Մյասնիկովիչին, որը հաջորդ տարի փոխարինելու է Տիգրան Սարգսյանին, սակայն չտեսնելով նրան տեսադաշտում՝ կոչ արեց գալ և ներկայանալ, որպեսզի հետագայում ներկաները չասեն, թե «կատուն ընտրել են պարկի մեջ»: Այնուհետ Լուկաշենկոն, իրեն հատուկ գործնականությամբ, սեղմ ու հակիրճ ներկայացրեց, որ կոլեգիայի նեղ կազմում արդեն համաձայնեցրել են՝ ԵԱՏՄ առևտրային բլոկը ՌԴ-ի պատասխանատվության տակ է, տեխնիկական կարգավորումների և ագրարային արդյունաբերության ուղղությամբ աշխատելու է հայկական կողմը, դե, իսկ Բելառուսին էլ մնում է միայն հաջող նախագահելու պարտավորությունը:
Նեղ կազմով նիստն ավարտելուց հետ պետությունների ղեկավարները տեղափոխվեցին առավել ընդարձակ դահլիճ, և սկսվեց ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ արդեն ներկա էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի նոր թեկնածուն՝ Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց պարտավորություններն ստանձնելուց հետո լինել անդամ երկրների բոլոր մայրաքաղաքներում, տեղում ծանոթանալ այն խնդիրներին, որոնք ազգային յուրահատկություն ունեն, և պատմել Միության ղեկավար կազմին այդ խնդիրների մասին՝ դրանց արդյունավետ լուծումը գտնելու և փոխհամաձայնության հասնելու նպատակով:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նիստի օրակարգում ներկայացված են եղել 12 հարց, որոնք քննարկվել ու համաձայնեցվել են երկրների ղեկավարների հետ: Դրանց թվում է կենսաթոշակներին վերաբերող համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն կտա անդամ երկրներում աշխատած անձանց թոշակի անցնելուց հետո, անկախ գտնվելու վայրից, ստանալ կենսաթոշակ: Տ. Սարգսյանը նշեց, որ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման, ինչին էլ անմիջապես ձեռնամուխ եղան նիստի մասնակիցները, որից հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինը հատուկ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին՝ ընդգծելով նրա չափազանց համբերատար մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար և շնորհեց նրան ՌԴ բարձրագույն պետական պարգև՝ Բարեկամության շքանշան:
ԵԱՏՄ խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո սկսվեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ ներկա է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նաիրա Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT