Մակունցը դրական է գնահատում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստեփան Սաֆարյանի նշանակումը

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստեփան Սաֆարյանի նշանակումը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դրական է գնահատում: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ Սաֆարյանի թեկնածության հարցն իրենց հետ չի քննարկվել:

«Այս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը թե՛ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում շատ կարեւոր է եղել, թե՛ առհասարակ նրա իրականացրած գործունեությունն եմ շատ դրական համարում»,- ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը քննադատվում էր, որ, զբաղեցնելով այդ պաշտոնը, քաղաքական հայտարարություններ է անում, Մակունցն ասաց, որ ինքն անձամբ չի տեսել, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման քննադատություն հնչեցրած լինի.

«Չեմ նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւէ մեկը քաղաքական ինչ-որ հայտարարությունների հետ կապված քննադատություն հնչեցրած լինի: Ես նման բան չեմ տեսել: Ընդհանրապես Հանրային խորհրդի գործունեությունը պայմանավորված չէր անձերի քաղաքական հայտարարություններ անել-չանելով: Այլ պայմանավորված էր նրանով, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդը: Որեւէ մեկս չէինք կարողանում հասկանալ բովանդակային առումով իրենց աշխատանքը»:

Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Հանրային խորհրդի մոտեցումներում, անխոս, փոփոխության անհրաժեշտություն կա. «Եթե հանրությունը, նաեւ՝ մենք, լավ չենք հասկանում, թե ինչով է զբաղված այդ խորհուրդը, ուրեմն անհրաժեշտություն կա առնվազն մոտեցումների փոփոխության»:

Տպել
847 դիտում

ՀՀ վարչապետի որոշմամբ Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել

«Թուրքիան չլինի, ով ուզում է լինի: Գնալու ենք մինչեւ վերջ». կամավորներն ու աշխարհազորայինները մեկնեցին ռազմաճակատ

Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ. Արմեն Գրիգորյան

Արծրուն Հովհաննիսյանն ուղիղ եթերում ցուցադրել է Վարդենիսում Ադրբեջանի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսը

«Խոնարհվում ենք ձեր առաջ». քաղաքապետ Մարությանը տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)

Տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու․․․այս պահին ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հայ-ռուսական համալսարանը 2 միլիոն դրամ է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին

Ես այնտեղ չեմ, որտեղ կցանկանայի լինել. վաղն առավոտյան կմեկնենք. Եգոր Գլումով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

Ստեփանակերտն այսօր (լուսանկարներ)

Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ

Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ միջամտել՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար․ Հենրիխ Մխիթարյան

Մենք վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեր հրետանավորները ականանետով տանկեր են խփել. Արծրուն Հովհաննիսյան

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ կեղծ հեռախոսահամարներից ստացվող հաղորդագրություններին

Ես ձեր ցավը տանեմ, միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է. մշակույթի գործիչների եւ մարզիկների հրապարակումները

Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սննդից մինչեւ մահճակալ. Աննա Հակոբյան