Երևան
12 °C
Երեկ գիշերը անհայտ անձը կամ անձինք ներխուժել են «Ժողովուրթ» օրաթերթի խմբագրություն եւ տակնուվրա արել:
Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան՝ ժ. 11:44-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված: Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են:
«Ֆակտոր»-ի հետ զրույցում օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասաց, որ կատարվածը որակում է լռեցնելու, վախեցնելու, հոգեբանորեն ճնշելու փորձ. «Միայն կարող եմ փաստել, որ վաղ առավոտյան լրագրողներից մեկը դուռը բացել է, տեսել է՝ ներսում տակնուվրա իրավիճակ է, առաջին հայացքից որեւէ իր տարված չէ, այսինքն՝ ակնհայտ է, որ սա գողություն չէ, ենթադրյալ հանցագործներին այլ բան է հետաքրքրել, ու ես չգիտեմ՝ դա տարել են թե ոչ: Խմբագրությունում կան բազմաթիվ իրեր, թանկարժեք տեխնիկա, որը հանգիստ կարող էին տանել, բայց ըստ էության, որեւէ իր տարված չէ»:
Հարցին, թե ինչ կասկածներ ունի ինքը՝ հաշվի առնելով, որ վերջերս խմբագրությունը հրապարակել էր Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը, եւ դա զայրացրել էր իրավապահներին, Քնար Մանուկյանն ասաց. «Այս պահին հստակ չեմ կարող կապել իշխանության հետ, բայց կասկածներս ամեն տեղ տանում են: Ես արդեն հայտնել եմ, որ մոտ օրերս հարցաքննվել եմ այդ ցուցմունքները հրապարակելու գործի շրջանակում, բայց նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ ավել բան չեմ կարող հայտարարել, համենայն դեպս, իմ խախտված իրավունքների հարցով դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին»:
Խմբագրի խոսքով՝ սա լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է, որը լավ տեղ չի տանում. «Հիմա ես ամեն ինչ կասկածում եմ՝ իրավապահների կողմից վախեցնելու փորձ, զգուշացնելու փորձ, ամեն ինչ, բայց ոչ գողություն: Եթե նախկին իշխանության ժամանակ մտան իմ բնակարան, փորձեցին ինձ բերման ենթարկել, հիմա մտնում են խմբագրություն, իմ աշխատասենյակ, ապօրինի խուզարկություն կատարում»:
«ժողովուրդ» օրաթերթի լրագրողներից Սոնա Գրիգորյանն էլ հայտնեց, որ մուտքի մոտ եղած տեսախցիկը պոկել, տարել են. «Առավոտյան մեր աշխատակիցը եկել է, տեսել է, որ ներսում խառնաշփոթ է, քարուքանդ են արված սեղանների դարակները, տեխնիկան, ամեն ինչ, առաջին հայացքից տպավորություն է, թե ինչ-որ բան են փնտրել, զննել են ողջ տարածքը, հատկապես՝ խմբագրի աշխատասենյակը»:
«Ժողովուրդ»-ի նախկին խմբագիր, այժմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարվածը միանշանակ խոսքի ազատւթյան դեմ ուղղած կոնկրետ ակցիա է. «Ես տեսնում եմ, որ առավոտից մեր լրագրողներից մեկը լացում է, մյուսը բարկացած ինչ-որ բան է փորձում պարզել, այսինքն՝ լրագրողի օրինական ախատանք խոչընդոտված է, մենք չենք կարողանում պայմաններ ստեղծել՝ նրանց աշխատանքի համար, ինչը արդեն իսկ մտահոգիչ է»:
Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ խորհրդարանի իր գործընկերների հետ պայմանավորվել են հայտարարություն պատրաստել եւ դիմել իրավապահներրին, որպեսզի կատարվածը օր առաջ բացահայտվի:
Ոստիկաններից բացի այս պահին խմբագրությունում են նաեւ ՄԻՊ աշխատակիցներ, պատգամավորներ:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT