Արամեն, Էրիկը, Թինա Կանդելակին, Հրաչ Քեշիշյանը, Հայկոն եւ այլք կոչ են արել ազատել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի եւ ՌԴ մշակույթի 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

Մենք իրավաբանական գնահատականներ չենք տալիս։ Մենք չենք խորանում իրավական նրբությունների մեջ։ Մենք հանդես չենք գալիս դատավորների կամ արբիտրների դերում, մեզանից յուրաքանչյուրը իր գործն անում է իր ասպարեզում։ Մենք դատական հետաքննությամբ կողմ չենք հանդիսանում։

Բայց մենք հայեր ենք, հայկական արմատներ ունենք, եւ մեզ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում։ Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։

Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին՝ Սահմանադրական կարգի տապալման գործով  դատավարության ողջ ընթացքում։ Մեզ չկարողացան համոզել, որ եթե նա ազատության մեջ լինի, ապա կարող է խուսափել արդարադատությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին՝ որպես պետական գործչի։ Մեզանից շատերը անձամբ ծանոթ են նրա հետ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք կարծում ենք, որ նախագահի այսօրվա վիճակը անբնական է եւ չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։

Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Հայտարարությունը ստորագրել են՝

Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,

Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,

Արտաշես Շահբազյան, գրող,

Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Անի Հակոբյան, թատերագետ,

Աշոտ Գևորգյան, դերասան, ռեժիսոր,

Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,

Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,

Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Արմինկա, երգչուհի,

Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան,

Աշուղ Ոսկեհուր,

Անուշ Մազմանյան, պարուսույց,

Գայա Արզումանյան, երգչուհի,

Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան,

Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի,

Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,

Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր,

Էրիկ Կարապետյան, երգիչ,

Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,

Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի,

Կարեն Գևորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,

Կարեն Համբարձումյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,

Կրիստինա Ավագիմյան, պարուսույց,

Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,

Հարություն Հարությունյան, արձակագիր,

Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր,

Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013 թ.-ի մրցանակակիր,

Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,

Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի

Մուշեղ Մաիլյան, գործիքավորող,

Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող,

Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,

Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ,

Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ,

Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար,

Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար,

Սերգեյ Գրիգորյան, դերասան

Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,

Սևակ Մելքոնյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,

Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար,

Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,

Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,

Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի,

Վարշամ Գևորգյան, դերասան,

Ալեքսանդր Հակոբով, ՌԴ կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների կառավարման ներկայացուցիչ,

Ռոման Բաբայան, հաղորդավար (НТВ), Մոսգորդումայի պատգամավոր, 

Թինա Կանդելակի, հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

Տիգրան Քյոսայան, հեռուստառեժիսոր, դերասան, հաղորդավար,

Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ եւ լուսանկարիչ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր,

Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր,

Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող,

Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ, 

Կարեն Շահնազարով, ռեժիսոր, «Мосфильм»-ի  գլխավոր տնօրեն եւ կառավարման խորհրդի անդամ:

Տպել
20376 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան