Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն

18/12/2019 schedule10:22

Դեկտեմբերի 13-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Ռոխասն (Laura Rojas) այցելեց Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Արա Այվազյանի հետ ունեցավ աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ադոլֆո Ռամիրես Տոռեսը (Adolfo Torres Ramirez), Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, պատգամավոր Սառայի Նունյես Սերոնը (Sarai Núñez Cerón) և Ազգային գործողություն կուսակցության (PAN) միջազգային հարաբերությունների քարտուղար Մարիա Գոմես դել Կամպո Գուրսան (Mariana Gómez del Campo Gurza)։

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամության պատգամավորական խմբերի դերը և բարձրաստիճան փոխայցերի իրականացումը։ Դեսպան Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը խորացնելու Մեքսիկայի օրենսդիրների հետ արդյունավետ փոխգործակցությունը։

Լաուրա Ռոխասը վերահաստատեց օրենսդիր մարմնի շահագրգռվածությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերի սերտացման առումով` խոստանալով աջակցություն ցուցաբերել դրանց կյանքի կոչման գործում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգը զարգացնելու ուղղությամբ։

Տպել
393 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան