Դատարանում կատարված խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

17/12/2019 schedule13:10

Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձինք իրեն հայհոյել են, քաշքշել, ջրի տարայով հարվածել դեմքին:

Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկն Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, իսկ մյուսը՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 13-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում երեք անձինք, բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Այսպես՝ Երևան քաղաքի բնակիչները՝ ծնված 1991 և 1968թթ., ինչպես նաև Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը, գտնվելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, իրենց սեփական անձի կարծեցյալ գերակայությունն ու առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության և դատական կարգադրիչների՝ իրենց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և անձի իրավունքները չսահմանափակելու պահանջներին, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է հավաքի մասնակցի՝ Երևան քաղաքի 62-ամյա բնակչի ազատ տեղաշարժվելու, դատարանի շենքում գտնվելու իրավունքները սահմանափակելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով: Նախաքննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը ցուցապաստառը խլելու և ոչնչացնելու նպատակով հետևից մոտեցել է 62-ամյա տղամարդուն: Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բարձրաձայն պահանջելով դատարանի շենքից դուրս հանել, մոտեցել և խլել է նրա ձեռքում գտնվող ցուցապաստառը ու ոչնչացրել այն, իսկ 51-ամյա տղամարդն իր ձեռքում գտնվող շշով հարվածել է 62-ամյա տղամարդու աջ այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Արդյունքում նաև խախտվել է դատարանի, ինչպես նաև՝ այնտեղ հասարակական կարգը ապահովելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ու դատական կարգադրիչների բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին և 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է միջադեպի մասնակից երրորդ անձին՝ 51-ամյա տղամարդուն, ապա նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է 2019թ. սեպտեմբերին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
1301 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց