Փորձ արվեց Ձեզ համոզել, որ Դուք վաղը արձակուրդ եք գնալու. Քոչարյանի գործով մեղադրող դատախազը՝ դատավորին

«Ես չեմ լսել որեւէ փաստարկ, որը կարող է կապվել Ձեր՝ սույն գործով որեւէ կանխակալ դիրքորոշման հետ»:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր այս մասին հայտարարեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ առարկելով Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության դեմ:

Միջնորդությունը որակելով անհիմն՝ մեղադրող դատախազը նշեց. «Ինչպես շատ հաճախ եմ հանդիպում, պաշտպանները միջնորդության հիմքերին մոտենում են հակառակ կողմից: Խոսքը Ձեր արձակուրդի մասին է, որի շրջանակում փորձ արվեց Ձեզ համոզել, որ Դուք վաղը արձակուրդ եք գնալու: Ես վստահ եմ, որ պաշտպանության կողմի բոլոր ներկայացուցիչները տարվա սկզբում իրենց պլանավորածի պես չեն կարողանում արձակուրդ գնալ, ինչպես բոլորիս հետ է պատահում, եւ դա շատ նորմալ աշխատանքային պրոցես է, ուստի այն հանգամանքը, որ Ձեր արձակուրդ գնալը հետաձգվել է որեւէ պատճառով, փորձ արվեց ներկայացնել, թե հետաձգվել է, որպեսզի սույն բողոքը Ձեզ մակարգվի: Դա անտրամաբանական է»,- ասաց մեղադրող դատախազը:

Ինչ վերաբերում է դատավորի եղբոր եւ սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ այժմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարաբերություններին, Գեւորգ Բաղդասարյանը նշեց՝ տպավորությունն այնպիսին էր, թե նրանց միջեւ աշխատանքային հարաբերություններ են, անգամ համատեղ ներկայացուցչություն է եղել Եվրոպական դատարանում. «Սրա հետ կապված չեմ կարող ասել՝ այո կամ ոչ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունի դա Ձեզ հետ: Ես վստահ եմ, որ բոլորի եղբայրները ու քույրերը իրավունք ունեն ունենալու սեփական կարծիք, կիսվելու դրանով կամ չկիսվելու, տխրելու ինչ-որ իրադարձությամբ կամ ուրախանալու, եւ դա չի կարող որեւէ կերպ կապվել այդ անձի ազգակցական կապերի հետ»:

Բաղդասարյանի խոսքով՝ միակ փաստարկը, որն այդքան էլ պարզ չէր, այն է, որ դատավորի ֆեյսբուքյան էջից հավանություն է եղել Վահե Գրիգորյանի հրապարակումներից մեկին, «Բայց կարծեմ՝ դա կապված է Ձեր եղբոր՝ Եվրոպական դատարանում ունեցած աշխատանքային հաջորղության հետ, եւ սույն գործի հետ առնչություն ունենալ չի կարող, իսկ այն հանգամանքը, որ Ձեր եղբայրը տարածել է Սերժ Թանկյանի նշված գրառումը, դեռ չի նշանակում, որ դատավոր Լուսինե Աբգարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- նկատեց Բաղդասարյանը:

Երեւան քաղաքի դատախազը  պնդեց՝ իր լսած փաստարկները հիմք չեն տալիս կասկածելու դատավորի անաչառության մեջ. «Ըստ իս՝ դատավարական յուրաքանչյուր սուբյեկտ անձամբ պիտի որոշի՝ ինքը կաշկանդված է ինչ-որ բանով թե՝ ոչ, ներկայացված փաստարկները, համենայն դեպս, ինձ հիմք չեն տվել ենթադրելու, թե Դուք կաշկանդված եք, որովհետեւ Ձեր հետ կապվող որեւէ գործողության մասին մենք այստեղ չլսեցինք»:

Մեղադրող դատախազն Պետրոս Պետրոսյանն էլ, միանալով հնչած տեսակետին, ասաց, որ ներկայացված միջնորդությունը փաստական հիմքեր չէր պարունակում. «Կանխակալության վերաբերյալ տեղեկատվություն ունենալու պայմաններում դատարանն ինքը կբարձրաձայներ եւ կողմերին կհայտներ այդ մասին՝ առաջարկելով իր  բացակայության պայմաններում դրա անտեսման հարցը քննարկել կամ միանգամից ինքնաբացարկ կհայտներ»,-ընդգծեց Պետրոսյանը:

Վերջինս, անդրադառնալով դատավորի՝ արձակուրդին վերաբերող փաստարկին, ասաց, որ դա կապվեց այն հանգամանքին, որ դատավոր Պապոյանի ինքնաբացարկ հայտնելուց հետո ինքն այս բողոքը ընդունել է վարույթ, այդ իսկ պատճառով արձակուրդը տարաժամկետվել է. «Եթե մեկը մյուսի հետ կապված լիներ, ապա արդեն իսկ դեկտեմբերի 7-ին, այդ 10-օրա ժամկետով պայմանավորված, Ձեր անունը պետք է բաշխման ցուցակից հանված լիներ, բայց ամսի 7-ին որեւէ պայծառատես չէր կարող իմանալ, որ ամսի 9-ին դատավոր Պապոյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, եւ այդ տրամաբանության լույսի ներքո էլ Դուք ընդունեիք այս բողոքի քննարկումը: Ինչ վերաբերում է Ձեր եղբոր կողմից իր անձնական էջում որեւէ գործողություն կատարելուն, սլացիկ, հպանցիկ ցույց տալը, թե այդպիսի գործողությունները կապվում են նաեւ Ձեր անձի հետ, փոքրիկ հնարք էր»,-նշեց մեղադրողը՝ միջնորդելով մերժել պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:

 

Տպել
3947 դիտում

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել