Ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող Թուրքիա. պատմության դասեր Էրդողանից

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմանը հետեւեցին պաշտոնական Անկարայի արձագանքները: Նախ հայտարարություն տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա անձամբ  արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատեց Սենատի որոշումը: Որոշ ժամանակ անց արտահայտվեցին նաեւ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Նրանք բնականաբար դատապարտել են Սենատի որոշումը՝ «Թուրքիայի եւ թուրք ժողովրդի համար առ ոչինչ» համարելով այն: Հատկանշական է, որ որ բոլոր պաշտոնյաներն էլ իրենց խոսքում նշել են «արխիվները բացելու» պատրաստակամության մասին՝ իբրեւ թուրքական դիրքորոշման արդարացիության ապացույց:

Սպասելի էր, որ պետական մակարդակի այս արշավին մասնակցելու է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիրակի օրը հարցազրույց է տվել թուրքական ATV եւ A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում: Հարցազրույցի զգալի հատվածը նվիրված է եղել ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններին, որոնց Էրդողանն անդրադարձել է ոչ միայն Սենատի ընդունած բանաձեւի, այլեւ Սիրիայի քրդերի դեմ պայքարի շրջանակներում:

Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին Էրդողանի մի քանի ուշագրավ հայտարարություն է արել: Նախ, ակնարկելով ԱՄՆ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի սառեցումը՝ նա նշել է, որ պարզ է, թե ինչու են «հարյուր տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ կայացվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում»։

Բացի դրանից նա կրկին խոսել է «արխիվները բացելու» անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ բացի սեփական «ռազմական արխիվում առկա ավելի քան մեկ միլիոն փաստաթղթերից», որոնք իր իսկ խոսքով Թուրքիան պատրաստվում է բացել՝ Էրդողանը կոչ է անում բացել նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արխիվները:

«Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները, եւ դրանք ուսումնասիրվեն պատմաբանների հանձնաժողովների կողմից: Իրավաբաններն ու հնագետներն էլ թող ուսումնասիրեն: Հետո միայն հարկ եղած դեպքում մենք՝ քաղաքական գործիչներս, կմիջամտենք», - ասել է Էրդողանը։

Ինչ վերաբերվում է Ցեղասպաությունը ճանաչած եւ դատապարտած երկրներին, ապա նրանց հասցեին Էրդողանի ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Նախ նա Սենատի բանաձեւի ընդունումը որակել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» եւ «անընդունելի»։ Ապա ակնարկել է, որ Թուրքիան կարող է բարձրացնել բնիկ ամերիկացիների՝ հնդկացիների հարցը։ Նա չի բացառել, որ Թուրքիայի խորհրդարանում էլ դրա վերաբերյալ բանաձեւ կարող է ընդունվել:

«Հնդկացիների սպանությունները Միացյալ Նահանգների պատմության վրա իրական սեւ բիծ են»,- հավելել է Էրդողանը:

Ֆրանսիացիներին նա ընդհանրապես մեղադրել է Աֆրիկայում իրականացրած կոտորածների եւ ստրկատիրության համար։ Էրդողանը «սպառնացել» է բացահայտել Արեւմուտքի անցյալը՝ «ռասիզմի եւ գաղութատիրության պատմությունը»:

«Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Մեր ձեռքում կան դրա մասին վկայող փաստաթղթեր։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը», - նշել է Էրդողանը։

Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ Էրդողանը ընդունում է մեղքը., բայց, մատնանշելով նաեւ այլ երկրների պատմության արյունալի դրվագները՝ փորձում է ասել, որ ոչ ոք անսխալական չէ: Մեղադրանքները հնարավոր կլիներ նման կերպ մեկնաբանել, եթե դրանցից հետո Էրդողանն ուղղակիորեն չհայտարեր, որ իրենց պատմությունը «մաքուր եւ անբիծ է», եւ իրենք ամոթալի էջեր չունեն: Այսքանով, սակայն, Թուրքիայի պատմության վերաբերյալ Էրդողանի բացահայտումները չեն ավարտվում. խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Էրդողանը նշել է, որ «780 հազար քկմ տարածք եւ ավելի քան երկու հազար տարվա պատմություն» ունեցող երկրի հետ այդպես վարվելը անպատասխան չի մնում: Զարմանալի է, թերեւս, որ այդ «ավելի քան երկու հազար տարվա» ընթացքում մենք չենք նկատել մեր ներկայիս հարեւաններին եւ միամտաբար կարծել ենք, թե գործ ունենք հռոմեացիների կամ բյուզանդացիների հետ:

Եթե լուրջ, ապա Էրդողանը փորձում է նոր շունչ հաղորդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ջանքերով վերջերս բացված կայքը, որի նպատակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ապատեղեկատվության տարածումն է: Այս պայմաններում «արխիվները բացելու» թեզը հնարավոր է նորի շրջանառել եւ որոշ ժամանակ շահել: Էրդողանի հաշվարկը, թերեւս, հիմնված է պարզ տրամաբանության վրա. նա վստահ է, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ «արխիվներ բացելու» եւ «պատմակաբանների հանձնաժողովներ» ստեղծելու ճանապարհով, քանի որ դա կնշանակեր կասկածի տակ դնել պատմական իրողությունը (ինչն էլ փորձում է իրագործել Թուրքիան): Սակայն մյուս կողմից այն, որ Հայաստանը հրաժարվում է իրողությունը «պատմաբանների դատին հանձնելուց» (այն պարզ պատճառով, որ դա իրողություն է)՝ Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում «խուսավարել» այլ ուղղությամբ՝ իբր Հայաստանը դեմ է փաստաթղթերով պատմական արդարությունը պարզելուն:

Տպել
3133 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը