Պահեստավորվել է 2000 տոննա աղ, 3000 տոննա՝ ավազ. Երեւանի քաղաքապետարանը պատրաստվել է ձմռանը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:

«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար, և սպասում ենք ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,- լրատվական ծառայության հետ զրույցում նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը:

«Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները և ձյան գալու դեպքում դուրս են գալիս: Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, և, եթե ձյուն էլ չկա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաները, և աղ ենք ցանում»,- ասել է Արմեն Գրիգորյան:

Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները ևս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան: Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված, և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- ընդգծել էր քաղաքապետը:
Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ:

«Մենք այստեղ ապրում, աշխատում ենք, բայց մեզ զգում ենք Երևանի լիարժեք բնակիչ: Երբ իմացանք, որ քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունի, նախաձեռնություն հանդես բերեցինք և որոշեցինք աջակցել: Թեև աջակցությունը մեծ չէ, սակայն ուրախ ենք, որ այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն:

«Մենք բոլորս խոսում ենք, որ սիրում ենք մեր քաղաքը, երկիրը: Ինձ թվում է՝ խոսելուց բացի՝ ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք: Մեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշել է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գևորգ Գևորգյանը:

«Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երևանում, և ստանում ենք բավական շահույթ: Որոշեցինք, որ այդ շահույթից ինչ-որ բանով պետք է օգնենք նաև քաղաքին: Կոչ կանենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում Երևանում և, եթե ի վիճակի են, կարող են օգնել, իրենց լուման ներդնեն քաղաքի բարօրության համար»,- ասում է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը:

«Հեղափոխության շնորհիվ մեզ նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվել, ստեղծել ընկերություն ու նաև այդպիսի քայլով հանդես գալ: Ամռանը, հիշում եք, ինչ իրավիճակ էր քաղաքում: Ընկերության չորս հիմնադիրներով որոշեցինք քաղաքի համար անել մի բան, որը կլինի նաև օրինակ: Դա ի սրտե եղել է մեր ցանկությունը»,- ասել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանը:

«Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում՝ ես եմ առաջարկել, որ եթե ինչ-որ ձևով կարող ենք օգտակար լինել, ապա ասեն մեզ: Որևէ բան ստանալու ակնկալիք չունեինք: Ես արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշել է «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը:

Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևանի համար: Սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև թեև Երևանը, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելի շատ են, քան բավարարում է բյուջեն: Եվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,- ասել էր քաղաքապետը:

Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը:

Տպել
955 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)