Երևան
12 °C
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ հարցը:
Ներկայացնելով քննարկման առարկա հանդիսացող համաձայնագիրը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ սա բյուջետային աջակցության վարկ է, որի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի:
Չնայած որ վարկը նախատեսված է 2019-ի բյուջեով, սակայն սա չի խանգարում, որ ԱԺ-ում բուռն քննարկում ընթանա այս թեմայով: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել է 180 միլիարդից ավելիի չափով, ապա հետաքրքրվեց. «Սա նշանակո՞ւմ է, որ եթե չլինեն վարկերը, եթե պարտք չվերցնի պետությունը, ճիշտ այդքան գումար չի բավարարի պետական կարիքները հոգալու համար….Այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, աճի տեմպեր են արձանագրվում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում եւ կանխատեսվում, ո՞րն է պատճառն ի սկզբանե փողի պակաս արձանագրելու եւ պարտք վերցնելու»:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, մենք ունեցել ենք արդեն եկամուտների 62 մլրդ ավելի հնարավորություն, բայց ամբողջը ծրագրավորվել է ծախսերով իրականացնել, հետեւաբար, դեֆիցիտի մասով պահանջը մնացել է նույնը: ԱԱՀ-ի գերավճարների վերադարձ է հիմա իրականացվում, ընթացքի մեջ է, իսկ բյուջեով նախկինում նման նախատեսված ռեսուրս չենք ունեցել: Մենք սեպտեմբերին մի անգամ վերանայել ենք ձեր ասած կոնտեքստում՝ հնարավո՞ր է վարկերը չվերցնել, կանգնեցրել ենք, հետո հասկացել, որ այնուամենայնիվ, ֆինանսական միջոցներ անհրաժեշտ են»:
«Վատ է»,- արձագանքեց Ուրիխանյանը: «Ես առաջ ընկնելով ասեմ, որ էդքան էլ վատ չի…Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին արագ է իջնում, քան մեր սպասումներն էին: Պարտքը լավ է, երբ իրեն ճիշտ ես կառավարում եւ իրենից ստանում ես արդյունք, որը քեզ հնարավորություն է տալիս իրեն սպասարկել, եւ մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում մենք բյուջետային վարկերից հրաժարվելու ենք, սա վերջին բյուջետային աջակցության վարկն է, անցում ենք կատարում նպատակային վարկերի, երբ կոնկրետ ամեն վարկի տեսքով պետք է ունենանք կոնկրետ արդյունք»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Փաստորեն, 4 համաձայնագրով մենք 130 մլն եվրոյից ավելի վարկային ռեսուրս ենք ներգրավում ու խոստանում եք, որ սա վերջին բյուջետային վարկը կլինի: Հիմա սա կարո՞ղ ենք ամրագրել այս համաձայնագրի վերջում եւ քվեարկել, որ այլեւս բյուջետային վարկեր չեն լինելու: Թե՞ մտածում եք, որ մյուս տարի էլ կասեք՝ նա նախավերջինն էր, վերջինն էս տարի է լինելու»:
Փոխնախարարն ի պատասխան՝ ասաց, որ Ազգային ժողովն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով հաստատվել է, որ այլեւս բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու նման վարկային միջոցներով: «Ես ոչ միայն հավաստիացնում եմ, այլ օրենքով ամրագրված են այդ հավաստիացումները»,- հայտարարեց Հայրապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT