«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները: Մրցույթի հայտերը գնահատել է փորձագիտական հանձնաժողովը, ընտրվել է 16 հայտ, հաղթող է ճանաչվել 5-ը։

2019 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի համար սահմանված  է եղել 5 անվանակարգ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Սոցիոլոգիական գիտություններ, Մանկավարժական գիտություններ, Ճարտարապետություն, Քիմիական գիտություններ:

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը. «Գաղափարները շատ կարևոր են։ Այդպիսով, նախ, ճանաչելի են դառնում հեղինակները, բացի այդ, նման գաղափարների կարիք իսկապես կա։ Մեր 1,5 տարվա փորձը ցույց է տալիս, որ երբեմն առօրեական գործընթացներում շատ գաղափարներ չենք նկատում, ուստի  նմանօրինակ մրցույթները լավ հնարավորություն են»,- ասել է Ա. Հարությունյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 

 

Տպել
394 դիտում

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով համեմատվում է Գերմանիայի, Դանիայի եւ Սլովենիայի հետ

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Սպանության փորձ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում է հայրենիք (տեսանյութ)

Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին