Երևան
12 °C
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը զավթած է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նրա կարծիքով՝ տասնամյակներ շարունակ նրանք ստեղծել են այն Հայաստանը, որը մե՛կ պետք է սպասարկեր Սերժ Սարգսյանին, մե՛կ՝ Ռոբերտ Քոչարյանին:
Ինչպես ասաց պատգամավորը, այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը. այն լիովին ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի այդ ռեժիմը, և դրա պատճառով էր, որ բազմաթիվ անգամներ հնչել է քաղբանտարկյալ արտահայտությունը, եղել է տնտեսական ոլորտում սեփականատերեր փոխելու, դատավորներին Բաղրամյան 26-ից զանգելու սովորույթը:
«Ես ուզում եմ մի գաղտնիք բացել՝ հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տեղի էր ունենում տոնակատարություն ԱԺ-ի 100 ամյակի կապակցությամբ: Այնտեղ ՀՀԿ պատգամավորներից 2-ն ինձ ասացին՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի: Ես նույնիսկ կարող եմ անուն տալ, բայց չեմ ուզում գովազդել այդ անձնավորություններին: Ես այն ժամանակ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, և տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ արվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր ՀՀ-ում»,- ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով 2018 թ. հոկտեմբերի 2-ին խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» խմբակցության՝ Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ առաջարկելու օրինագիծը: Ըստ դրանց՝ Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվեր չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենար, օրինակ, արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվեր պատգամավորների մասնակցությունը նիստին. սա հնարավորություն կտար անընդհատ նիստ գումարել:
«Մենք ուզում ենք ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ և որպես իշխանության 3-րդ ճյուղ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով նաև, որ այսօր կա խնդիր դատական համակարգում, եւ դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման: Սիմոնյանի պնդմամբ՝ սրա մասին փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է, որ ՍԴ դատավորներն իրենց աչքի լույսը չեն, որ իրենք նույնպես խնդիրներ են տեսնում, և, Սիմոնյանի պնդմամբ, դրա մասին խոսում են դատավորները, խոսում են բոլորը, բայց երբ քայլ է արվում որևիցե կերպ լուծում տալու, շահարկվում է այն արտահայտությունը, թե իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի:
«Եթե նման քայլի գնալու լինեինք, այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար և պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, բայց իշխանությունը դրանից հրաժարվել է»,- ասաց Սիմոնյանը՝ օրինակ բերելով մարդկանց բռնել-բաց թողնելու դեպքերը, ընտրված խափանման միջոցները, որոնց հետ նույնիսկ նա, որպես իշխանության ներկայացուցիչ, համաձայն չէ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք անպարկեշտ վերաբերմունք չէ դատավորների նկատմամբ նման օրինագծի ընդունումը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ-ոք այստեղ չի հավաքվել պարկեշտության կամ ոչ պարկեշտության հարց քննարկելու: «Ես անպարկեշտություն չեմ տեսնում այն բանի մեջ, որ մարդն «ինքնաբացարկ» հայտնի և հեռանա: ՀՀ-ում կան շատ պաշտոնյաներ, որոնք նախկին ժամանակահատվածում աշխատել են, և մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Մենք սկսում ենք զրոյական կետից. եթե ինչ-որ մարդ ստիպված է եղել ինչ-որ պատճառներով այլ կանոնների ենթարկվել, այսօր չկան այդ կանոնները, և բոլորն ունեն հնարավորություն՝ շարունակելու իրենց աշխատանքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել և երբեք ոչ մի բանի մեջ վստահ չպետք է լինի»,- պատասխանեց Սիմոնյանը այն հարցին, թե հնարավո՞ր է՝ արդյոք, որ Թովմասյանը տրվի գայթակղությանը և ոչինչ չանելու համար աշխատավարձ ստանա, ինչպե՞ս համոզված լինի, որ որոշ ժամանակ հետո կառավարությունը չի որոշի այլեւս չտալ այդ աշխատավարձը:
Եզրափակելով այս հարցը՝ Սիմոնյանը պնդեց, որ որևիցե խորամանկություն այս օրենսդրական նախաձեռնության մեջ չկա, օրենքը գործելու է լիարժեք ձևով, և սա խաբկանք չէ որեւէ դատավորի համար:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT