Մանկապարտեզներում սաներին զբոսանքի տանո՞ւմ են. ավագանու անդամի հարցումը խնդրի այլ շերտեր է բացել

Երևանի մանկապարտեզներից մի քանիսում երեխաներին զբոսանքի դուրս չեն բերում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանն այս խնդրի ծավալը ճշտելու համար հարցում է սկսել ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները էջում»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ երեխաների ծնողներն ու հարազատները տեղեկացրել են ավելի քան տասը այդպիսի մանկապարտեզների մասին: 

Ջավախյանն ասաց, որ զբոսանքի չտանելը հաճախ պայմանավորված է ծնողների դիրքորոշմամբ. չգիտակցելով զբոսանքի կարևորությունը՝ մտահոգվում են, որ երեխաները կմրսեն կհիվանդանան: «Զբոսանքը, թեկուզ 15-20 րոպե, ձմեռային մաքուր օդը շատ ավելի կարևոր են, որ երեխաներն ամրանան, և հենց այդ զբոսանքի արդյունքում նրանք կխուսափեն այն հիվանդություններից, որոնցից վախենում են ծնողները»,- նշեց նա:

Հավաքված տեղեկությունների հիման վրա նախատեսվում է զգուշացնել նշված մանկապարտեզների տնօրեններին՝ երեխաների զբոսանքը կազմակերպել համապատասխան կարգով: «Այնպես չէ, որ մեր մանկապարտեզներում համատարած չեն զբոսնում, մանկապարտեզների մոտով անցնելիս ես հաճախ եմ տեսնում, որ երեխաները դրսում են»,- ասաց Երեւանի ավագանու անդամը:

Հարցումը ևս մեկ՝ հին խնդիր է առաջ բերել. խնդրի մասին բարձրաձայնելու վախերը: Քննարկման մասնակիցներից ոմանք պատմում են դեպքեր, երբ իրենք հրապարակավ հայտնել են մանկապարտեզներում առկա թերացումների մասին, իսկ հետո իրենց նկատմամբ, իրենց երեխաների նկատմամբ «ոչ բարեհաճ վերաբերմունքի» են արժանացել:

Աննա Ջավախյանի խոսքով՝ այս խնդիրը կա, թեպետ ոչ այն ծավալով, որն առկա էր նախկին իշխանության օրոք: «Այն ժամանակ կար մարդ, ով խոսել էր խնդրից, և ամեն ինչ անում էին, որ իր երեխային հանի այդ մանկապարտեզից: Հիմա նման բան չի կարող լինել: Ես ինքս էլ նման պարագայում խոսում եմ թե՛ տնօրենների և թե՛ ծնողների հետ: Բայց միանշանակ է, որ մարդիկ չեն կարող մի քանի ամսում փոխվել»,- ասաց նա:

Խմբի քննարկումները նաեւ փորձում են վերահսկել մանկապարտեզների ներկայացուցիչները: «Տնօրենները լարված սպասում են, որ հանկարծ մի ծնող մի բան գրի և դարձնում են այդ ծնողին անշնորհակալ»,- նշել էր խմբի անդամներից մեկը: Կան ծնողներ, որ նշել են մի հաստատության մասին, մի քիչ հետո կրկին գրառում են արել, թե՝ կներեք, սխալվել էի, պարզվում է՝ զբոսնում են: Թե այս վախն ինչո՞վ է պայմանավորված, Ջավախյանը դժվարացավ ասել, սակայն հավաստեց, որ դիտարկվելու են նշված բոլոր մանկապարտեզները, որոնք շատ չեն: «Այդ մարդկանցից մեկի հետ խոսեցի, հետո նաև՝ տնօրենի հետ, պարզվեց՝ մանկապարտեզի բակում կոյուղագծի նորոգում է ընթանում, դրա համար էլ դուրս չեն բերում»,- ասաց նա:

Ջավախյանն ընդգծեց, որ ինչպես նախորդ դեպքերում, երբ ինքը նախաձեռնել է խոսել որոշակի խնդիրների մասին, այնպես էլ այս անգամ ոմանք իրենց տեղեկությունները փոխանցել են անձնական նամակով: «Դա էլ միջոց է նրանց համար, ովքեր դեռ խուսափում են հրապարակավ խոսել: Ես դեռ վաղուց ինքս եմ օրինակ ծառայում. մշտապես թե՛ մանկապարտեզի, թե՛ այլ ոլորտների խնդիրներից խոսում եմ հրապարակավ, բայց եթե մարդը դեռ գերադասում է անանուն մնալ, թող գոնե այսպես խոսի»,- ասաց նա:

Նշենք, որ առողջապահության նախարարի թիվ 857-Ն հրամանի 8.1 կետով պարտադիր է մանկապարտեզներում ամենօրյա երկկողմանի օդափոխությունը երեխաների բացակայության ժամանակ, իսկ երեխաների ներկայությամբ թույլատրվում է միակողմանի օդափոխություն։ Սակայն Մանկական զարգացման հիմնադրամի «Մանկական զարգացման կրթության հիմքերում» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգը ցույց է տվել, որ ոչ միշտ է կատարվում երկկողմանի օդափոխություն, իսկ ձմռան սեզոնին որոշ մանկապարտեզներում ընդհանրապես օդափոխություն չի կատարվում։

Մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում առկա են տվյալներ նաև զբոսանքի չտանելու մասին, նշվում է, որ մանկապարտեզները թերանում են նաև երեխաներին օրական երկու անգամ զբոսանքի տանելու հարցում, որը պարտադիր է ըստ նույն հրամանի 8.4 կետի։ Որոշ դեպքերում խնդիրը բակային տարածքի բացակայության կամ անհարմարության հետ է կապված։ Ձմռան սեզոնին մանկապարտեզների մեծ մասում երեխաներին դուրս են տանում օրական մեկ անգամ կամ ընդհանրապես չեն տանում։

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1481 դիտում

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)