Հարկատուները համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով. Պետրոսյան

Այսօր ԱԺ-ում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց հարկադրաբար ուղարկում են թոշակի:

«Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դա հարկադրաբար չէ, կամավոր է, բայց ով չի հասկանում, որ սա կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին. եթե կամավոր է, թող այդ մարդիկ ընտրեն»,- ասաց Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ հարկատուները հաստատ համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով:

«Ինչո՞ւ է ընտրվել հենց Սահմանադրական դատարանը, ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը, թող այս նույն գայթակղիչ առաջարկը ներկայացնեն Վճռաբեկ դատարանի անդամներին, Վերաքննիչ դատարանի անդամներին. չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանության օրոք»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ, եթե պատճառաբանությունն այն է, որ ՍԴ կազմն անվստահելի է, ստացվում է, որ պետական մարմնի դժգոհության համար վրեժխնդիր են լինում անձանցից:

Նա նշեց նաև, որ, եթե Վրաստանի փորձն է վկայակոչվում, երեկ Վրաստանի փոխվարչապետ և արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին խորհուրդ տվեց, որ Հայաստանում այս փորձը կիրառենք ոչ թե անձանց դեմ, այլ օրենսդրությունը կարգավորելու մակարդակով: Իսկ Պետրոսյանի կարծիքով՝ սա ուղղված է անձանց դեմ, որովհետև այսօր ՍԴ մնացել է այն միակ անառիկ ամրոցը, որը, գրավելով իշխանությունը, ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել:

Պատգամավորի պնդմամբ՝ այն, որ սա բացառապես քաղաքական շարժառիթներ ունի, խոստովանել է տխրահռչակ ՍԴ դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որն այսօր ՍԴ միակ ճգնաժամն է:

«Հայտնագործություն չեմ անելու այս նախադասությամբ, ընդամենը հիշեցնում եմ, որ մի երկիր, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է և պահպանվում է քաղաքական շարժառիթներով, այդ երկիրը ո՛չ ներկա ունի, ո՛չ ապագա»,- եզրափակեց Պետրոսյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
2061 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել