Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց, որ գազի գինը չի թանկանա մինչև 2020 թ. ապրիլ ամիսը, սակայն, թե ինչ կլինի դրանից հետո, դեռ հայտնի չէ:

Ինչպես նշեց փոխվարչապետը, այս թեմայի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և դեռ չեն ամփոփվել պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների հետ կապված կառավարության որոշմանը, որ նորից թույլատրվում է դրանց ներմուծումը Հայաստան, փոխվարչապետի կարծիքով՝ որոշակի անհանգստություն է առաջացնում: Ըստ այդ որոշման՝ հնարավորություն ընձեռվեց, որպեսզի տեխնիկական վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, սակայն շահագործվեն միայն աջ ղեկի տեղափոխումից հետո: «Այնուամենայնիվ, տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որն ինքնին պարունակում է վտանգ, որովհետև, եթե այդ փոփոխությունները չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, դա պոտենցիալ հանրային վտանգ է»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա պետք է աշխատանք արվի, որպեսզի պարզ դառնա՝ այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ: Նրա կարծիքով՝ մեր երկիրն ունի մասնագիտական այնքան հագեցվածություն, որ կարող է աջ կողմի ղեկը տեղափոխել ձախ կողմ:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
618 դիտում

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակությունը

Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել. հարուցվել է երկրորդ քրեական գործը

Ժամը 18:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1928 թվականին ծնված կնոջ դին. ԱԻՆ

Սլովենիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հենրիկ Հարթենյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին

Բանակի օրվա առթիվ պարգեւատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ

2019 թվականին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Դավիթ Տոնոյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԲԴԽ նախագահին

Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի

ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը

Նուր-Սուլթանում բքի պատճառով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ

Գիտնականները հրապարակել են նոր կորոնավիրուսի համաճարակի ռիսկի գոտում գտնվող երկրների անունները

ՊՆ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

«Իմ քայլ»-ը միաձայն դատապարտել է Հարթենյանի արարքը՝ հորդորել նրան հրաժարվել մանդատից

ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան

«Հիմա վերադարձել եմ Կոնդ, ապրում եմ մեր հին տանը` նույն տունն է, նույն աստիճանները` ինչպես կար 50 տարի առաջ»

Նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին