Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար

09/12/2019 schedule13:08

Նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով քաղաքական տարբեր խմբերի կողմից շահարկվող խոսակցությունները.

«Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։

Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեությունը։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով, կերտելու ենք մեր Նոր Արցախը։

Ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել։ Առավել ևս՝ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով։ Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Սրա փոխարեն որոշ շրջանակներ տխուր ավանդույթի ուժով շարունակում են խոսել ընտրությունների կանխորոշված լինելու մասին։ Ստիպված եմ հիասթափեցնել նրանց՝ չկա նման բան, և, ուզեք-չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ։ Ու մենք ամեն ինչ անելու ենք հանուն դրա՝ խափանելով խեղաթյուրման բոլոր փորձերը»,- գրել է նախարարը:

Տպել
2216 դիտում

Հայոց բանակը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի. հանդիպում ՊՆ-ում

Ո՛չ ցեղասպանություններին, այլեւս երբեք. «105 ռոյալ» նախագիծը չի չեղարկվել, այն կարող է Գինեսի գրքում գրանցվել

«Տուֆտուֆիկ»-ի հետ միասին երեխաները ստանում են սեփականության վկայական՝ տան հատակագծով. Սեւակ Մարկոսյան

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը ծանուցում են Ազատության հրապարակում սպասվող համապետական հանրահավաքի մասին

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք. մահացել է 2 պացիենտ

Մոսկվայում կալանավորված հայերի ազատությունը կարող է արժենալ 3 ու կես միլիոն ռուբլի, սակայն գումարը չի հաջողվում հավաքել

Մենք փառաբանում ենք մեր կողքին ապրող մարդկանց, որոնք չեն վախեցել համարձակ գտնվել. Աննա Հակոբյան

Մոտ 103 մլն դրամ՝ Ազգային կինոկենտրոնին, մոտ 48 մլն դրամ՝ Սունդուկյանի անվան թատրոնին. վերանորոգման հատկացումներ կարվեն

Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց

Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա 2 տուժած

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամները հավանության են արժանացրել

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին

Նավուր գյուղում գիշերը բռնկված հրդեհն առավոտյան մեկուսացվել է (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզերում

Հրապարակվել է Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին