Աննախադեպ. ողջ թատրոնին ազատել են

09/12/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 9-ի համարում

Թվում էր, թե Փոսի պետական թատրոնի շենքի սկանդալային վաճառքից հետո այս թատրոնն այլեւս ոչ մի բանով չի զարմացնի հասարակությանը: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել Փոսի թատրոնում այժմ, աննախադեպ է: Թատրոնի տնօրենն արդեն մի քանի շաբաթ է` միանգամից աշխատանքից ազատել է գրեթե ողջ թատերախմբին, թատրոնի գեղարվեստական ղեկավարին եւ խաղացանկից հանել է բոլոր ներկայացումները: Արդեն ավելի քան կես տարի է` սույն թատրոնը մատնված է պարապուրդի եւ պետական բյուջեից փող է ստանում միայն բանսարկությունների, գզվռտոցների ու իրար դեմ բողոքի նամակներ գրելու համար: Իսկ պատճառն էլի թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի միջեւ ծագած հակասություններն են: Մի գեղեցիկ օր նրանք հանկարծ սկսել են չսիրել իրար:

Թատրոնի այլեւս նախկին գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Մաթեւոսյանն արդեն մի քանի ամիս է` պնդում է, որ թատրոնի տնօրեն Էդիկ Հակոբյանը թատրոնում զբաղված է անօրինություններով, մեռած հոգիներ է պահում, ֆինանսական չարաշահումներ է անում եւ այլն: Այս մասին նա մի քանի անգամ բանավոր կարգով տեղյակ է պահել մշակույթի նախարարությանը: Տիկին Մաթեւոսյանին, սակայն, նախարարությունում պարզ բացատրել են, որ տնօրենը ՕԵԿ անդամ է, եւ նրան ոչինչ ասել չեն կարող: Գեղղեկավարը ստիպված է եղել գրավոր բողոք գրել նախարարություն, որպեսզի իր նշած չարաշահումների գործին ընթացք տրվի: Նախարարությունը, սակայն, թատրոնում իրականացրած ստուգումներից հետո այնտեղ որեւէ խախտում չի գտել: Ստուգումներից մի քանի օր անց տնօրենը վիճել է թատրոնի դերասանների հետ, որի արդյունքում վերջիններս հրաժարվել են ներկայացում խաղալ:

Դրանից հետո նախարարությանը բողոք է գրել տնօրենը: Նա էլ պնդում է, թե գեղարվեստական ղեկավարը, որը, ի դեպ, ժամանակին եղել է իր դասախոսը եւ, որպես գեղղեկավար, թատրոն է եկել հենց իր հրավերով, թույլ մասնագետ է, կես տարի աշխատանքի չի եկել, չի կատարել աշխատանքային պարտավորությունները եւ տապալել է ներկայացումները: Գործով սկսել է զբաղվել անձամբ մշակույթի նախարարը: Տիկին Պողոսյանը գեղղեկավարին դեռ ամռանը ժամանակ է տվել` վերականգնել թատրոնի խաղացանկային ներկայացումները: Այդ ընթացքում, սակայն, տնօրենն արձակել է գեղարվեստական ղեկավարին աշխատանքից ազատելու առաջին հրամանը: Երեկ Սաթենիկ Մաթեւոսյանն ասում էր, որ ինքն այդ հրամանի մասին սեպտեմբերին տեղյակ է պահել նախարարության համապատասխան աշխատակիցներին:

Դրա վրա, ըստ նրա, ոչ ոք ուշադրություն չի դարձրել, իսկ արդեն հոկտեմբերի վերջին, փաստորեն, վերադասը, այսինքն` մշակույթի նախարարությունը, բացատրություն է պահանջել` թե ուր են վերականգնված ներկայացումները: Ու քանի որ ներկայացումները չեն եղել, ավելի ուշ տնօրենն արձակել է գեղարվեստական ղեկավարին աշխատանքից ազատելու երկրորդ հրամանը: Երեկ, երբ մենք անհեթեթ այս պատմության համար մեկնաբանություն խնդրեցինք թատրոնի տնօրեն Էդիկ Հակոբյանից, նա ասաց, որ գեղղեկավարին ամենեւին էլ ինքը չի ազատել աշխատանքից (թեեւ նույնաբովանդակ երկու հրամանների տակ էլ դրված էր իր ստորագրությունը):

«Գեղարվեստական ղեկավարն ինքը չի համակերպվել, որովհետեւ ամբիցիաները շատ էին, ինքը թույլ մասնագետ էր եւ կարծում էր, թե երկնքից մանանա պետք է թափվի իր վրա: Նախարարը նրան ժամանակ էր տվել, որ ներկայացումները վերականգներ, նախարարը գար նայեր: Բայց նա հայտարարեց, որ սա նեխած, փտած կոլեկտիվ է, եւ չի աշխատի սրանց հետ»,- երեկ ասում էր թատրոնի տնօրենը: Նախարարության դիրքորոշումը սույն հարցում հետեւյալն է. գեղարվեստական ղեկավարը թատրոնը տարել է այլ ուղղությամբ, այնինչ այս թատրոնն էքսպերիմենտալ թատրոն է եւ պետք է նման ներկայացումներ բեմադրեր: Գեղղեկավարն ասում է, որ ինքը ներկայացումներ է բեմադրել առանց դրանց համար գումար ստանալու եւ առաջարկում է իրեն ցույց տալ այլ թատրոններում այս ընթացքում բեմադրված որեւէ ուշագրավ գործ:

Հասկանալի է, սակայն, որ Սաթենիկ Մաթեւոսյանին հեռացնելուց հետո էլ այս թատրոնում էքսպերիմենտալ լուրջ գործեր չեն բեմադրվելու, այնպես, ինչպես չէին բեմադրվում մինչ նրա թատրոն գալը: Սույն թատրոնը, որի գոյությունը, խոստովանենք, բացարձակ անիմաստ է, թերեւս պետք է լուծարվեր հենց այն ժամանակ, երբ հայտնի դերասան Ազատ Գասպարյանի եւ Գուրգեն Սեդրակյանի ղեկավարության ընթացքում իրականացվեց Թումանյան փողոցի վրա գտնվող թատրոնի շենքի վաճառքի մութ գործարքը, որն այդպես էլ առ այսօր բացահայտված չէ:

Հիշեցնենք, որ թատրոնի շենքը վերածվեց բիլիարդանոցի, մինչ այդ հրաժարական տվեց Ազատ Գասպարյանը, իսկ Գուրգեն Սեդրակյանն ազատվեց աշխատանքից: Թատրոնի շենքը վերադարձնելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու Թատերական գործիչների նորաստեղծ միության բազմաթիվ կոչերը, հայտարարություններն ու թատրոնին օգնելու պատրաստակամությունն անպատասխան մնացին թատրոնի տնօրինության կողմից: Փոսի թատրոնը ծվարեց Գրողների միությունում եւ արդեն մի քանի տարի է` անիմաստ փոշիացնում է պետական բյուջեից ստացված գումարները, քանի որ իսկապես էքսպերիմենտալ գործեր բեմադրելու փոխարեն (Փոսի թատրոնը ստեղծվել էր հենց այդ նպատակով) զբաղված է անհեթեթ կռիվներով եւ ռազբորկաներով: 

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41480 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ