Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 8-ի համարում
Կառավարության երեկվա նիստում Հենրիկ Քոչինյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից, իսկ Ալբերտ Հերոյանը՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից: Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկա օրերին Արմավիրի մարզպետ կնշանակվի Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը, իսկ Լոռու մարզպետ կնշանակվի այդ մարզի նախկին փոխմարզպետ, այժմ՝ Սոցիալական ապահովության հիմնադրամի պետ Վազգեն Խաչիկյանի տեղակալ Արամ Քոչարյանը։ Մինչեւ կառավարության երեկվա նիստը որեւէ մեկը չէր հավատում, որ Հանրապետական կուսակցությունը կարող է հրաժարվել իրեն անձնազոհաբար ծառայող այդ երկու մարզպետից։ Որովհետեւ հատկապես այդ երկու մարզպետներն էին, որ իրենց մարզերում սկսել էին բնակչության բռնի ու տոտալ հանրապետականացման գործընթաց։
Ավելին, անկուսակցական Հերոյանը որեւէ հրապարակային ամբիոն բաց չէր թողնում` հայտարարելու, որ իր սրտին ամենից մոտ կուսակցությունը Հանրապետականն է, որովհետեւ այդ կուսակցության թիկունքում ինքը տեսնում է իր Սպարապետ Վազգենի աչքերը։ Ինչ վերաբերում է Արմավիրի մարզը բռնի հանրապետականացնելու գործընթացին, ապա Հերոյանն այդ պրոցեսն անձամբ էր ղեկավարում ու մարզպետարանի աշխատակիցների հետ բացատրական աշխատանք տանելիս նրանց դիմաց սպիտակ թուղթ էր դնում, որպեսզի ՀՀԿ-ին անդամագրվել չցանկացողները միանգամից այդ թղթի վրա աշխատանքից ազատվելու դիմում գրեն։
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, իհարկե, ՀՀԿ-ի հասցեին հրապարակային սիրո խոստովանություններ առանձնապես չէր անում, բայց պարտաճանաչ կատարում էր կուսակցության կողմից իր վրա դրված հանձնարարականները, որոնք վերաբերում էին Լոռու մարզում մրցակից կուսակցությունների կյանքը հարամելուն։ Այնպես որ, հանրապետության մնացած մարզպետները վստահ էին, որ իրենք եկող-գնացող են, սակայն Ալբերտ Հերոյանն ու Հենրիկ Քոչինյանը վաղուց արդեն վեր են ածվել մնայուն արժեքների, որոնց տեսակը միշտ պետք է գալիս իշխանությանը։ Ուստի, այդ երկուսի պաշտոնանկության լուրը բավականին լուրջ խուճապ էր առաջացրել ՀՀԿ-ի եւ նրա խորհրդարանական խմբակցության շարքերում, որտեղ միանշանակ վստահություն կար, որ ՀՀԿ-ի համար Հերոյանն ու Քոչինյանն անփոխարինելի են։
Եւ քանի որ ընդամենը մի քանի ամսից էլ խորհրդարանական ընտրություններ են, իսկ ճանապարհի կեսին ձիերին չեն փոխում, անկուսակցական Հերոյանի ու հանրապետական Քոչինյանի հրաժարականին ոչ մեկը չէր սպասում։ Պարզվեց, սակայն, ձիերին ճանապարհի կեսին ոչ միայն փոխում են, այլեւ նրանց ընդհանրապես «սպիսատ» են անում, եւ մեր տեղեկություններով, ո՛չ Հերոյանին, ո՛չ էլ Քոչինյանին որեւէ այլ աշխատանք չի առաջարկվելու։ Երեկվանից նրանք ուղարկվել են վաստակած հանգստի։
Ու եթե Հերոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի ողբերգություն չի ապրում՝ կորցնելով մարզպետի իր պաշտոնը, որովհետեւ դրա փոխարեն 10 հատ թոռ ունի, ապա Հենրիկ Քոչինյանը խորհուրդ տվեց իր պաշտոնանկության պատճառների հետ կապված բոլոր հարցերով դիմել իրեն գործից հանողներին, որովհետեւ այդ պատճառները իրեն եւս հայտնի չեն։ Եւ քանի որ որեւէ մեկը Քոչինյանին չի ասել, որ ինքը գործից ազատված է, երեկ Հենրիկ Քոչինյանը սովորականի պես աշխատանքի է գնացել ու անգամ ծաղկեպսակ է դրել դեկտեմբերի 7-ի երկրաշարժից զոհվածների հուշակոթողին։
Այդուհանդերձ, ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փոխել իր համար շատ կարեւոր երկու մարզերի ղեկավարներին, որոնք ՀՀԿ-ի համար բազմաթիվ ընտրություններ ու հանրաքվե են կեղծել եւ կեղծելու էին նաեւ առաջիկայում։ Պարզվում է՝ ՀՀԿ-ն հանրապետության մարզերում փակ սոցհարցումներ է արել՝ մարզպետների վարկանիշները պարզելու համար, եւ այդ հարցումներից պարզ է դարձել, որ առաջին հերթին Հերոյանն ու Քոչինյանը իրենց մարզերում վստահություն չեն վայելում եւ դրանով նվազեցնում են հենց ՀՀԿ-ի ընտրական շանսերը: Բացի այդ, կոնկրետ Ալբերտ Հերոյանը ՀՀԿ ղեկավարության ու հատկապես խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի աչքից ընկել էր դեռ ամիսներ առաջ, երբ 4 հազար ընտրող ունեցող Նալբանդյան գյուղում չկարողացավ ապահովել Հանրապետական թեկնածուի հաղթանակը, ու Նալբանդյանում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն։
Դրանից հետո մարզի 15 գյուղի ջրամատակարարումն իրականացնող ընկերության ղեկավար մարմնի ընտրությունում եւս ՀՀԿ-ի թեկնածուն պարտվեց ԲՀԿ-ի թեկնածուին։ Հանրապետական կուսակցության շեֆերի համբերության բաժակը վերջնականապես լցվեց այն ժամանակ, երբ սկսեցին պարբերական դառնալ լուրերը, թե Հերոյանը որտեղ նստում՝ բողոքում է Սերժ Սարգսյանից ու Անդրանիկ Մարգարյանից, որ իրեն պարտադրում են ապրել ու շնչել միմիայն ՀՀԿ-ի համար եւ իր առջեւ անիրականանալի պահանջներ են դնում, որոնք որեւէ մեկը չի կարող լուծել։ Նման լուրերի սիստեմատիկ դառնալուց հետո Հերոյանին չէր կարող փրկել անգամ Սերժ Սարգսյանին ու Անդրանիկ Մարգարյանին տրված Արմավիրի պատվավոր քաղաքացու ոսկե շատ մեծ մեդալը։
Ինչ վերաբերում է Քոչինյանին, ըստ որոշ տեղեկությունների, հենց նրա շրջապատից են Արթուր Բաղդասարյանին ասել, որ վերջինիս մասին Լոռու մարզային մի քանի հեռուստաընկերություններով տարածված ֆիլմը ոչ թե մարզպետի, այլ Սերժ Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի պատվերն է։ Այսինքն, Հերոյանն ու Քոչինյանը, անխոնջ ծառայելով իշխող կուսակցությանը, այնուամենայնիվ, որեւէ պատեհ առիթ բաց չեն թողել տարբեր խաղեր տալու համար, ինչի համար եւ պատժվեցին։ Որովհետեւ տոտալ վերարտադրության գնացող իշխանության կուսակցությանն այլեւս պետք են միմիայն կամիկաձեներ։ Այնպես որ, մեր տեղեկություններով, սանիտարական զտումները ՀՀԿ շարքերում շարունակվելու են։
Հ.Գ. Թեեւ Հենրիկ Քոչինյանը դեռեւս շարունակում է մնալ ՀՀԿ Լոռու մարզային կառույցի ղեկավար, սակայն, մեր տեղեկություններով, առաջիկայում մարզային այդ կառույցը կունանա նոր ղեկավար:
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT