Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 8-ի համարում
Երեկ, երբ մի խումբ եզդիներ հավաքվել են նախագահական նստավայրի մոտ` պահանջելով 42-ամյա իրենց ազգակից Քյարամ Ավդալյանի սպանության արդարացի քննություն, Քյարամի մայրն ինքնահրկիզման փորձ է կատարել` կրակ գցելով նաեւ երեք անչափահաս թոռների վրա: Շտապ օգնության ավտոմեքենան տուժածներին տեղափոխել է Վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ ճառագայթաբանության հանրապետական կենտրոն: 67-ամյա Գյուլիզար Ավդալյանն ասում է, թե մտադիր չի եղել թոռներին վնասել, պարզապես նրանք մոտիկ են եղել, եւ բենզինն իր վրա լցնելիս նաեւ անչափահաս թոռներին է հասել: Այդպիսով, այրվել են կնոջ որովայնն ու ոտքերը, 16-ամյա երկվորյակ թոռների (որոնք սպանվածի որդիներն են) ձեռքերը, դեմքերն ու շնչուղիները եւ սպանվածի եղբոր 12-ամյա որդու ոտքերը: Նրանց բոլորի վիճակը հերթապահ բժիշկ Միսաք Գեւորգյանը միջին ծանրության է գնահատում:
Ասում է` բոլորի մոտ սպասվում են, ասենք, ինֆեկցիոն բարդություններ: Բայց թե ընդհանուր առմամբ հիվանդների վիճակն ի՞նչ զարգացում կունենա, բժիշկը կանխատեսել չի ցանկանում: Միայն ասում է, որ բուժում ստանալուց հետո սպիներ, իհարկե, կմնան, որովհետեւ այրվածքները խորն են: Իսկ այս ամբողջ ողբերգության պատճառը, որքան հասկացանք, դարձել են մի քանի ոչխար: Սպանված Քյարամ Ավդալյանի հարազատները, որոնք գտնվում էին այրված կնոջ եւ երեխաների մոտ, այլայլված էին, ուստի նրանց պատմություններն էլ կցկտուր էին: Այնպես որ, չենք կարող պնդել, թե ստորեւ ներկայացվածը սպանության դեպքի մանրամասների ճշգրիտ վերարտադրությունն է:
Այսպես, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 42-ամյա Քյարամ Ավդալյանը իր բազմանդամ ընտանիքի հետ ժամանակավորապես ապրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի դաշտերում խփած վրանում եւ ոչխար պահել: Ոչխարի հոտը մտել է Լճաշեն գյուղի մի նախրապանի դաշտամասը: Նա էլ, որպես վնասի փոխհատուցում, եկել է եւ քշել-տարել եզդիների ամբողջ սուրուն: Այդ ժամանակ ընտանիքի հայրը` Քյարամ Ավդալյանը, մեկնած է եղել Հրազդան: Երեխաները զանգահարել են հորը` եղելությունը պատմելու: Բայց մինչ նա կգար, ընտանիքի կանանց հաջողվում է ետ վերադարձնել իրենց ոչխարները: Դրանից հետո, երբ նախրապանը մի գառ է պահանջել, ու երեխաները բացատրել են, որ առանց հոր չեն կարող տալ, գառը տարել է առանց նրանց համաձայնության:
Դրանից հետո արդեն վերադարձած Քյարամը Նիվա մակնիշի իր ավտոմեքենայով Վարսերում ապրող ծանոթներից մեկի ու նրա թոռան հետ գնացել է` տեսնելու` ինչո՞ւ է լճաշենցին տարել իրենց ոչխարը: Բանը հասել է ծեծկռտուքի: Ծանոթի թոռը հարվածել է նախրապանին: Հետո վերջինս գանգատ է գնացել իրենց գյուղապետ Կորյուն Մարգարյանին, որն այդ ժամանակ մի քանի հոգու հետ ուտել-խմելիս է եղել: Գյուղապետն էլ իր այդ խմբով գնացել է վրեժ լուծելու: Նրանք ճանապարհին հանդիպել են միայն Քյարամին, ով իր երկու ծանոթներին արդեն իրենց տուն է հասցրած եղել: Այդպես գյուղապետն ու նրա ընկերները կանգնեցրել են Քյարամի մեքենան, իջեցրել նրան ու դաժանաբար ծեծել: Դեպքը տեղի է ունեցել Քյարամի կացարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Ծեծված ու ջարդված Քյարամը կարողացել է չոքեչոք տուն հասնել եւ աղջկան պատմել` ովքեր են իրեն ծեծողները` նշելով նաեւ Լճաշենի գյուղապետի անունը: Ապա խնդրել է իրեն հիվանդանոց հասցնել: Բայց անմիջապես էլ մահացել է: Թեեւ, ամեն դեպքում, հարազատները, դա ուշաթափություն համարելով, նրան հիվանդանոց են տեղափոխել: Այդ ժամանակ, չգիտես ինչ պատճառով, դարձյալ վերադարձել է գյուղապետը եւ պահանջել, որպեսզի Քյարամը դուրս գա` համոզված լինելով, որ իրենից թաքնվում է: «Եթե դուրս չգա, կսպանեմ երեխայիդ»,- ըստ Քյարամի հարազատների` նրա հարսին սպառնացել է գյուղապետ Մարգարյանը: Ահա այս ամբողջ պատմությունից հետո է, որ Քյարամ Ավդալյանի հարազատներն ու ազգակիցները արդարադատություն են պահանջում, եթե ոչ` նրանք, ինչպես մեզ վստահեցրեց Ավդալյանների բարեկամուհիներից մեկը, խոստանում են ինքնադատաստան տեսնել:
«Ասում եմ` բռնեք, էլի: Պետություն ա, թող բռնեն, էլի, գոնե մի քիչ իմ սիրտը դինջանա, էլի»,- ասում է ցավի մեջ տապակվող տիկին Գյուլիզարը` նշելով, որ այդ դեպքում իր վիշտը համեմատաբար կթեթեւանար: Այնինչ` «Ոչ մի բան էլ ինձ չեն անում, ի՞նչ պիտի անեն, որ»,- ըստ սպանվածի մոր, ասել է գյուղապետը: Իսկ Քյարամ Ավդալյանի հարազատներն նշում են, թե որպես մեղավորի կալանավորել են 70-ամյա մի նախրապանի, որը, իրենց կարծիքով, անմեղ է, իսկ իրական մեղավորներն ազատության մեջ են: Ասում են նաեւ, որ իրենց երկու ազգական հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու հարցրել, թե ինչո՞ւ չեն բռնում Լճաշենի գյուղապետին: Դատախազն էլ պատասխանել է, թե կարո՞ղ է մարզպետին էլ բռնեն:
Հ.Գ. Իմիջիայլոց, ոստիկանները երեկ հսկողություն էին սահմանել հիվանդանոցի մուտքի մոտ` ներս մտնել ցանկացողներից ճշտելով նրանց այցի պատճառը: Եթե մենք ոստիկաններից շուտ չլինեինք գնացած, մեզ էլ չէին թողնելու խոսել հրկիզվածների ու նրանց հարազատների հետ: Եւ դա, ինչպես փորձում էին հավատացնել ոստիկանները, միայն մարդկային մղումներից ելնելով. «Դեպքը ծանր է, թող մի քիչ լավանան»: Բայց, ի գիտություն մեր «բարի» ոստիկանների, ասենք, որ լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Աննա Զախարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT