Երևան
12 °C
Ինչո՞ւ Գյումրին վերականգնելու համար 31 տարի պահանջվեց: Նախագահ Արմեն Սարգսյանն իրեն ուղղված հարցին արձագանքեց՝ իրականում չեմ կարող պատասխանել: Դրան կարող է պատասխանել միայն մեկ մարդ, որը նախորդ բոլոր տարիներին պատասխանատու է եղել․
«Բայց պատասխանատու է նաեւ մեր ողջ ժողովուրդը՝ մեզ հետ միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, եւ ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար Ղարաբաղի ազատության, անկախության համար մղվող, եւ ընդհանրապես, մեր ազգային ազատագրական շարժումը: Սրանք միացան, եւ 1991 թվականն էր, հետագայում պատերազմ, փակված ճանապարհ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ Կենտրոնական բանկ եւ ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր, եւ կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել: Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, հոգի է ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ հոգին կարծես սառել էր: Մարդիկ, որոնք 88-ին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ծնողներին եւ զավակներին են կորցրել, 30 տարի Հայաստանի հյուսիսում ապրել են անմարդկային, անբնական պայմաններում, դոմիկներում: Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույնն է, քաղաքը կենդանի չի եղել: Մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գալ, քնելով չեն ապրում: Մենք բոլորս զբաղված լինելով անկախությամբ, Ղարաբաղի հարցերով՝ գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք տվել Գյումրուն»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
Այսօր արդեն Հայաստանը զարգացման նոր փուլում է: Ըստ նախագահի, բոլորը պետք է ուժերն ու ջանքերը համատեղեն, որպեսզի կյանքը վերադառնա Գյումրի: «Հիմա ես ՀՀ նախագահն եմ, կա ՀՀ վարչապետը՝ պարոն Փաշինյանը, նոր կառավարություն կա, եւ ընդհանրապես, կարծում եմ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա սեփական կյանքի, մեր սեփական արժեքների նկատմամբ: Յուրաքանչյուրս պետք է լինենք պատասխանատու, որ կյանքը վերադառնա Գյումրի: Դա միայն վերակառուցելը չէ: Այդ բառի մեջ պետք է հասկանանք ոչ միայն շենք կառուցել, աշխատատեղ ստեղծելը, այլ ընդհանրապես ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնելը պետք է հասկանանք: Իմ առաքելությունն այն է, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որ յուրաքանչյուր հայ ոչ թե գնա արտասահման ամառն անցկացնելու, այլ գա այս պատմական քաղաք: Գյումրին այնքան առաջարկելու բան ունի՝ եւ մշակույթ եւ խոհանոց: Եկեք հարցին մոտենանք կառուցողական որ սրանից 10 տարի հետո շուռ չգանք եւ չասենք ինչու՞ չարեցինք»,-ներկաներին դիմեց նախագահը:
Արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն բոլոր նրանք, որոնք մեղավոր են հետաղետյան տարիների թալանի համար: Նախագահն ասաց՝ ինքը չէ հարցի հասցեատերը, բայց գալու է ժամանակ, որ բոլորն իրենց արածների համար պատասխան տան:
«Պատմության բոլոր պահերին այն մարդիկ որոնք սխալ են գործել ոչ միայն իրենց անձի, այլ իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի եւ ազգի առջեւ, պետք է պատասխան տան: Իսկ ես բոլորին, այդ թվում սփյուռքին բացատրում եմ, որ Հայաստանը Երեւանը չէ, Հայաստանը մեր ամբողջ երկիրն է, եւ եթե Երեւանից հետո դնում ենք համար 2, ապա դա Գյումրին է: Գյումրեցիներն էլ ասում են համար 1, հայրաքաղաք, եւ այլն: Այս պարագայում ես գիտեմ, որ հայրն ու մայրը միասին պետք է ապրեն: Երկիրը պետք է զարգանա որպես մեկ ամբողջություն»:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT