Իրավապահները ատրճանակ են հայտնաբերել. մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։

Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել է։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի է դարձել, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Տպել
596 դիտում

ՎՏԲ – Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի հաճախորդների պարտավորությունները առաջիկա 2 ամսում ժամկետանց չեն համարվի

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները

ՏԿԵՆ-ը զգուշացնում է. դիմակներն ու ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Միջադեպ Շուշիի ընտրատեղամասում. ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները պահանջել են ջնջել (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշում այս պահին չկա, պարետի որոշումը պատահաբար է հրապարակվել․ խոսնակ

Ստուգման արդյունքները մարտի 31-ի ժամը 9-ից 12-ի դրությամբ. 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը

Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում. Արայիկ Հարությունյանը ընտրատարածք է գնացել կնոջ եւ դստեր հետ (լուսանկար)

Մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան. պարետի նոր որոշումը

ՀԿԵ-ն շարունակում է ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի