Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. նրա երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»

06/12/2019 schedule17:20

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն, ինչպես ինքն է ասում, զբաղվելու: Էլենի համար դեկտեմբերի 6-ն առանձնահատուկ էր, այսօր նրան հայտնեցին, որ իր անալիզները լավ արդյունք են ցույց տվել, ինքը բուժված է ու կարող է գնալ տուն: 8-ամյա Էլենի բուժման մասին ուրախալի լուրը ներկայացնում է «Արմենպրես» լրատվական կայքը:

Լրատվամիջոցը նաեւ հայտնում է, որ Էլենը տուն գնալու լուրը շատ զուսպ է ընդունել: Նրա մայրն ասել է, որ Էլենը զգացմունքային, բայց չարտահայտվող է, զգացմունքներն իր ներսում է պահում:

«Շատ էի սպասում տուն գնալուն: Առաջինը գրկելու եմ իմ փափուկ խաղալիք նապաստակին, որովհետև շատ եմ սիրում։ Կանչելու եմ ընկերուհուս, որ իրար հետ զբաղվենք: Բայց երբ ես իրեն ասում եմ՝ ընկերուհի, ինքն ասում է՝ ես քո քույրն եմ, ասում է՝ ինքը քույր չունի, ես էլ չունեմ, ուրեմն իրար քույր ենք»,- ասել է Էլենը:

Փոքրիկը նշել է, որ քույրիկ չունի, սակայն եղբայրներ՝ լիքը: Տանն Էլենին սպասում է հարազատ երկու եղբայրներից մեկը, մյուսը ծառայում է բանակում: Նախքան տուն գնալու մասին լուրը լսելն Էլենից հետաքրքրվել էինք, թե Ամանորն ինչպես է դիմավորելու: «Գնալու եմ տուն, եղբայրներիս մոտ»,- ասել է Էլենը՝ առանց իմանալու, որ իր ցանկությունը շատ ավելի շուտ է կատարվելու:

Տոներին ընդառաջ Էլենը հասցրել է արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել: Ձմեռ պապիկից նա ուզել է իր հասակի տիկնիկ, որ ձեռքերը շարժվի ու ունենա իր վարսահարդարման գործիքները: Էլենը նաեւ խոստովանել է, որ իր երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»:

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի օրդինատոր Աննա Ավագյանը պատմել է, որ Էլենի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ), մետաստատիկ ախտահարումներ չեն հայտնաբերվել: Էլենը հունվար ամսից Մուրացանի կլինիկայում ստացել է քիմիաթերապիա, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ենթարկվել է վիրահատության, կատարվել է ուռուցքի հեռացում, ինչից հետո նա ընդունվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն: Բուժումն արդեն ավարտվել է, վերջին քիմիոթերապիան կատարվել է 2 շաբաթ առաջ: Հիմա Էլենը բուժված է, և նրան դուրս ենք գրում»,- ասել է Ավագյանը:

Էլենը շատ է սպասել տուն գնալուն, բժիշկներից նաև հետաքրքրվել է, թե երբ են իր լաբորատոր ցուցանիշները լավանալու: «Երեկ Էլենը նեղացած նստած էր, որովհետև 2 օր առաջ կատարված արյան անալիզներում ցուցանիշները մի փոքր ցածր էին, նա նեղացած էր, փորձում էինք կատակներ անել, որ տրամադրությունը բարձրանար: Այսօր անալիզները կրկնեցինք, տեսանք, որ ամեն ինչ լավ է, և այսօր Էլենը տուն է գնալու»,- եզրափակել է Ավագյանը:

Տպել
1562 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից