Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Ովքե՞ր են պատասխանատու դպրոցներում դասասենյակների մաքրության համար՝ հավաքարարնե՞րը, աշակերտնե՞րը, թե՞ նրանց ծնողները: Կրթական հաստատություններում դասերից հետո երեխաների հերթապահության հարցը տարիներ շարունակ քննարկման առարկա է եղել։

Խնդիրը եւս մեկ անգամ առաջ եկավ, երբ օրեր առաջ այլ առիթով այցելեցինք դպրոցներից մեկը եւ ականատես եղանք, թե ինչպես երկրորդ դասարանի մի քանի փոքրիկներ՝ իրենցից մեծ ավելները ձեռքներին, դասերից հետո զբաղվում էին սենյակի մաքրությամբ:

Սա խնդի՞ր, թե՞ դաստիարակության մեթոդ է: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցչի, դպրոցի տնօրենների եւ ծնողների կարծիքները տարբեր են:

մաքրություն անելը կրթադաստիարակչական նպատակ ունի

Դասասենյակները մաքրելու վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա: Հավաքարարի պարտականությունը մաքրելն է, բայց թե ո՞ր տարածքը, հստակ չէ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ Նրա խոսքով՝ դպրոցներում կրթության ու դաստիարակության, կրթական ծրագրերի իրականացման, երեխաների եւ աշխատակիցների անվտանգության պահպանման համար պատասխանատու է տնօրենը: Նմանատիպ հարցերը դրվում են խորհրդի նիստում, քննարկվում, իսկ տնօրենը հետեւում է ներքին կարգապահական կանոններին: Այսինքն՝ ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ինչպես կարգավորել դասասենյակների մաքրության խնդիրը:

Թե ըստ աշակերտների քանակի՝ որքան հավաքարար պետք է ունենա դպրոցը, օրենքով կարգավորված չէ: Հաստատություններ կան, որոնք մաքրում են հավաքարարները, սակայն, եթե խոսքը մեծ տարածքների մասին է եւ ֆիզիկապես հնարավոր չէ մաքրել, քանի որ հավաքարներն էլ, որպես կանոն, շատ չեն լինում, օգնության են հասնում երեխաները:

«Ճիշտն ասած՝ մենք մի քիչ էլ ողջունում ենք. երեխան պետք է սովորի, որ իր հետեւից մաքրի՝ լինի գրատախտակը, թե հատակը»,- նշեց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դա նաեւ կրթադաստիարակչական նպատակ ունի: Նրա խոսքով՝ երեխաները կարող են իրենցից հետո հավաքել թափված թղթերը, մաքրել գրատախտակը եւ ուղղել աթոռները:

Դա, սակայն, ըստ Սուսաննա Ազատյանի, տարրական դասարաններին չպետք է վերաբերի: Երեխաները նաեւ չպետք է մաքրեն սանհանգույցները եւ միջանցքները, այլ միայն թեթեւ գործեր անեն։

Իսկ դպրոցներում եղե՞լ են դեպքեր, որ ծնողները հավելյալ գումար են տրամադրել հավաքարարներին, որպեսզի իրենց երեխաներն ընդհանրապես չմասնակցեն դասարանների մաքրության աշխատանքներին, բաժնի պետը պատասխանեց. «ԿԳՄՍ  նախարարությունը չի խրախուսում դրամահավաքը բոլոր դեպքերում»:

դեպքից հետո երեխաները մաքրությամբ չեն զբաղվում

Արդեն 1 տարի է անցել այն դեպքից հետո, երբ Շիրակի մարզի Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցում 7 տարեկան 2 աշակերտուհիներ ցատկել էին պատուհանից: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ երեխաները մնացել էին հերթապահության: Դասվարը նրանց մենակ էր թողել, նրանք էլ դուռը ներսից կողպել ու սկսել էին մաքրել դասարանը։ Որոշ ժամանակ անց աղջիկները դուռը չէին կարողացել բացել ու ստիպված պատուհանից էին փորձել դուրս գալ։

Արեւիկ գյուղի դպրոցի աշակերտուհիները լավ են, դպրոց են հաճախում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց հաստատության տնօրեն Հակոբ Թորոյանը։ Աշակերտուհիներից մեկը գրեթե չէր վնասվել եւ հենց նույն օրը հիվանդանոցից դուրս էր գրվել: Մյուսը վնասել էր ուսը, վիրահատության ենթարկվել՝ ստիպված լինելով բուժհաստատությունում ավելի երկար մնալ:

«Ոստիկանները գործը քննել են, հանցակազմ չի եղել: Խիստ նկատողություն են ստացել դասվարը, ուսումնական գծով փոխտնօրենը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը եւ ես՝ տնօրենս»,- նշեց Հակոբ Թորոյանը:

Նա վստահեցրեց՝ դեպքից հետո կրթական հաստատությունում այլեւս հերթապահություն չկա, հավաքարարն է մաքրություն անում, աշակերտներն էլ միայն ծաղիկներն են ջրում, այն էլ՝ դասվարի ներկայությամբ:

ծնողների կարծիքները տարբեր են

Դասարանները մաքրել-չմաքրելու վերաբերյալ փորձեցինք կարծիք ստանալ ծնողներից: Էլեն Վարդանյանը, ում աղջիկն սովորում է 8-րդ դասարանում, կողմ չէ, որ երեխաները դասերից հետո երկար մնան եւ դասասենյակը հավաքեն, մաքրեն, իսկ եթե մնալու են, ապա, ըստ նրա, դա միայն պետք է լինի դասղեկի ներկայությամբ: 

Անկա Վարդանյանը հակառակ կարծիքն ունի. դեմ չէ, որ աղջիկը դասերից հետո մնա՝ իր հետեւից թղթերը հավաքելու: Նրանց դասարանում այդպես է ընդունված, ամեն օր մոտ 6 աշակերտ մնում է դասարանում գրեթե 20 րոպե եւ կարգի բերում սենյակը:

Ծնող Էլլադա Վասիլյանն էլ կողմ է դասասենյակների մաքրությանը, եթե, իհարկե, խոսքը տարրական դասարանցիներին չի վերաբերում: Իր աղջիկն այժմ սովորում է առաջին դասարանում, տղան՝ 4-րդ: Մայրիկի կարծիքով՝ դեռ փոքր են, 5-րդ դասարանից արդեն կարող են մասնակցել աշխատանքներին:

Մինչ շատ ծնողներ հակասական կարծիքներ են հայտնում, դասասենյակների մաքրությունն աշակերտների պարտականությունը դարձնելուն միանշանակ կողմ է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Դասարանների մաքրությունը դրված է աշակերտների վրա, որոնք պիտի դպրոցից սովորեն իրենց ետեւից մաքրել այն տարածքը, որն զբաղեցնում են, ինչը կրթության բաղադրիչ է պարունակում: Այդ գործողությունը շատ կարեւոր կրթություն է»,- մի առիթով գրառում էր արել նա: Անահիտ Բախշյանը հիշեցրել էր, որ երեխաների այսպիսի կրթության բացակայության դեպքում հետագայում հենց մայրերն են երեխային ասելու․ «Ետևիցդ մաքրել չսովորեցիր»:

Անի Ավագյան

Տպել
8727 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ