Երևան
12 °C
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են, 800 հազար մարդ է երկրում փողոց դուրս եկել՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բողոքով:
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ ցույցերի հետ համատեղ երկրի դպրոցների, հիվանդանոցների, դատարանների, երկաթգծի աշխատակիցները, հասարակական տրանսպորտի վարորդներն ու տասնյակ այլ մասնագիտությունների մարդիկ Ֆրանսիայում իրականացնում են վերջին տարիների ամենախոշոր գործադուլը:

Այս ամենի հետեւանքով դադարեցվել է գնացքների, մետրոյի, տաքսիների եւ ավտոբուսների աշխատանքը, չեղարկվել են որոշ չվերթներ, երկրում տրանսպորտային երթեւեկությունը կաթվածահար է, փակվել են եւ չեն գործում բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներն էլ աշխատում են 4-5 հոգանոց հերթապահ խմբերով, որովհետեւ մյուս աշխատակիցները մասնակցում են բողոքի ցույցերին ու գործադուլին:
Բողոքի հսկա ալիքի եւ դժգոհությունների պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու ծրագիրն է: Գործադուլի մասնակիցները պնդում են, որ նախագահի ծրագրի իրագործման դեպքում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել ու ավելի քիչ գումար ստանալ:

BBC-ն էլ գրում է, որ համաֆրանսիական բողոքի ալիքը հավակնում է դառնալ խոշորագույն բողոքի ցույցը Ֆրանսիայի պատմության մեջ: Նաեւ նշվում է, որ իշխանություններն իմացել են սպասվող բուռն բողոքի ալիքի մասին եւ փորձել են պատրաստվել ցույցերի դիմակայությանը՝ խուսափելու համար տնտեսությանը սպասվող հարվածից:
Համաֆրանսիական գործադուլի մասնակիցները հայտարարել են, որ չեն բավարարվելու 1 օրով, նրանք պատրաստվում են դժգոհություն հայտնել այնքան ժամանակ, քանի դեռ Մակրոնը չի հրաժարվել իր ծրագրից:
Բանն այն է, որ Ֆրանսիայում կան տասնյակ տարատեսակ կենսաթոշակային ծրագրեր: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ դրանք չափազանց բարդ են եւ թանկարժեք: Նա ցանկանում է գործի դնել միասնական օրենքներ կենսաթոշակի տրամադրման համար:

Նախագահի առաջարկած ծրագիրն իրենից ներկայացնում է բալային կուտակային համակարգ, որտեղ հաշվարկվելու է ամեն աշխատանքային օրը: Հետագա կենսաթոշակի չափը կախված կլինի կուտակված բալերի քանակից: Համակարգից դժգոհ գործադուլավորները նշում են, որ այդպիսով կարող են թոշակից զրկվել մի շարք մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ նավաստիները, փաստաբաններն ու անգամ օպերային երգիչները, քանի որ նրանց աշխատանքը չի ընթանում ամենօրյա գրաֆիկով:
Բացի այդ՝ կենսաթոշակային տարիքը Ֆրանսիայում բավական ցածր է, վերջին 10 տարում այն 1 անգամ բարձրացվել է՝ 60-ից հասնելով 62-ի, սակայն դա բավական փոքր ցուցանիշ է զարգացած երկրների շարքում, որտեղ կենսաթոշակային տարիքը 64-66 տարեկանն է համարվում:
Մակրոնի կողմից առաջարկվող փոփոխություններով Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի անցնելու համար ստիպված կլինեն աշխատել ոչ թե 62, այլ 64 տարի:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ մասշտաբի բողոքի ցույցեր են սպասվում երկրում: Համաձայն հաշվարկների, ըստ Կաստաների՝ երկրում ավելի քան 250 ցույցեր են կանխատեսվել, որոնք բոլորն իրենց վերահսկողության տակ են առնվելու: ՆԳ նախարարը նշել է, որ հրամայել է անմիջապես բերման ենթարկել այն խմբերին, որոնք կսկսեն անցնել անկարգությունների:
Ավելի վաղ Ֆրանսիայում բողոքի ցույցեր իրականացրած «դեղին ժիլետներ»-ը հայտարարել են, որ միանում են համաֆրանսիական ցույցերին:

Արդեն իսկ հայտարարվել է, որ Eurostar միջազգային երկաթուղային ցանցը դադարեցրել է երկաթուղային փոխադրումները Ֆրանսիայի տարածքով առայժմ մինչեւ դեկտեմբերի 10-ը, մետրոյի 16 կայարաններից աշխատելու են 5-ը, միջքաղաքային տրանսպորտային ցանցերն էլ աշխատելու են 10 տոկոսով, չեղարկվել եւ հետաձգվել են նաեւ ավելի քան 200 չվերթներ:
Ֆրանսիայի ուսուցիչների խորհուրդը հայտարարել է, որ մինչեւ չորեքշաբթի աշխատելու են տարրական դպրոցների 40 տոկոսը միայն, իսկ ուսուցիչների 70 տոկոսը մասնակցելու է գործադուլին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT