ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

06/12/2019 schedule12:16

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից, եւ որոշում է կայացվել մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ավելի վաղ պաշտպանը մեր զրույցում ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը, որին խանգարող հանգամանքը նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն է: Ըստ այդմ՝ պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, եւ Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:

Հարությունյանի նկատմամբ մեկ տարուց ավելի է՝ հետախուզում է հայտարարված: Ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որն այս պահին վերացված է։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ 

Տպել
1080 դիտում

Բացահայտվել է անցած տարի Չեխովի փողոցում կատարված բնակարանային գողությունը

Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդին

Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՊՆ-ն N զորամասի անձնակազմի կարիքների համար կկազմակերպի սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց

Economist Intelligent Unit հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաժողովրդավար երկիրն է

Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. փոխարենը աշխատանքային կլինի փետրվարի 1-ը

Ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել. վարչապետ

Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը. Նիկոլ Փաշինյան

Կրկնակիից ավելի լաբորատորիաներ ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ. վարչապետը՝ «Արմաթ»-ի մասին

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Խոսեք նիստի շրջանակներում, եթե վիճաբանություն է պետք, եկեք գնանք ծեծենք իրար, պրոբլեմ չկա. Սասուն Միքայելյան

Ժողովրդավարության ցուցանիշներով Հայաստանը 17 հորիզոնականով բարելավել է դիրքերը. Economist-ը թվեր է հրապարակել

ԱԺ-ն ընդունեց կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 23-ից 26 դարձնելու նախագիծը

2019-ին մայրական մահացության ցուցանիշն աճել է. ոլորտի պատասխանատուներն առաջարկում են եզրակացություն անելիս չշտապել

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծն ընդունվեց

Ես չեմ պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները․ Զոհրաբյան

«Ռոման» պարտվեց «Յուվեին» ու դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը դեռ վնասվածք ունի (տեսանյութ)

Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Սպանդանոցների վերաբերյալ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ