«2020-ի բյուջեով աղետի գոտուն 3 մլրդ դրամ է տրամադրված․ նոր փուլ է բացվում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»

2020 թվականի պետական բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Ազգային ժողովում՝ բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թվականի աղետալի երկրաշարժի տարելիցն է։

Վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատեց իր այն պնդումը, որ 2020-ի բյուջեն, այո՛, հեղափոխական է։ Եվ հեղափոխական է նաեւ աղետի գոտու խնդիրները լուծելու առումով։ Փաշինյանն ընդգծեց, որ տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել՝ նշյալ խնդիրների լուծման համար։

Սրանով Կառավարությունը 2020-ին լուծում է բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է։ Սա, վարչապետի խոսքով, նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պիտի իրագործվի լրիվ այլ տրամաբանությամբ, եւ այդ փուլի իմաստը սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ․

«Մենք աղետի գոտում պետք է խոսենք ոչ միայն սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլեւ զարգացման երկարատեւ տեսլականներ եւ ռազմավարություններ իրագործելու մասին»,- ասաց գործադիրի ղեկավարը եւ որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ՝ ձեւակերպեց հրամայականը․ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից․

«Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն։ Մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձեւավորել ենք, եւ ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում։ Բայց դա այսօր Գյումրու պոտենցիալը, որպես զարգացած քաղաքի, խոչընդոտող թիվ մեկ գործոնն է։ Նոր փուլ է բացվում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»։

Տպել
1097 դիտում

Պետք է ջանքեր գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ իրավունքների որոշ սահմանափակում․ Ռուստամ Բադասյան

Հնդկաստանից հատուկ չվերթով Կալկաթայի Հայոց ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Մանվել Գրիգորյանը տանն է, բայց վիճակը շարունակվում է գնահատվել շատ վատ. պաշտպան

Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևան. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու է իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան