Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2010 թվականին հիշյալ ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել, և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։
Այնուհետև ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։
Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲ ընկերությանը, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն
Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին
Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած
Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի
Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար
Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր
Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար
Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած
Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT