Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին:

Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը եւ հավելում, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր՝ առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ:

Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը և ողջունել Հնդկաստանի կառավարության կողմից կատարված քայլերը: Նախարարը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի համար ևս մեկ հնարավորություն է ստեղծվել. Հայաստանում անգլերեն լեզվով, տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կարող են ստանալ նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:

Հարշ Վարդհանը ողջունել է այդ հնարավորությունը, քանի որ բժշկական կադրերի պահանջարկը միշտ մեծ է:

Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին: Վերջերս հայ բժիշկներ էին այցելել Հնդկաստան՝ ծանոթանալու տեղի առողջապահական համակարգին: Կողմերը քննարկել են փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Հնդկաստան բժիշկներ գործուղելու հարցերը: Վերջիններս հնարավորություն կունենան որոշ բարդ վիրահատությունների մասնակցելու, ինչպիսիք են՝ փոխպատվաստումը, էնդոպրոթեզավորումը:

Միաժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարն առաջարկել է իրենց երկիրը դիտարկել բժշկական տուրիզմի տեսանկյունից՝ կազմակերպելով հայ պացիենտների բուժումը Հնդկաստանի բարձրորակ կլինիկաներում:

Մյուս քննարկված հարցը դեղագործական ոլորտում համագործակցությունն ու հնդկական բարձրորակ դեղորայքի հասանելիության ապահովումն է: Հայաստանը լավ հնարավորություն կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունում՝ որպես մուտքի կետ, քանի որ որոշ դեղերի գրանցումն անխոչընդոտ է իրականացվում Հայաստանում և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին:

Հանդիպմանը քննարկել են նաև հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է բարձրորակ հնդկական դեղերով:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ջանքերը՝ առողջապահության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, ինչի վառ վկայությունն է Հնդկաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ, և նախարար Հարշ Վարդհանի դերը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և իմունիզացիայի գործում:

Համաճարակաբանական տեսանկյունից ոչ այդքան բարվոք լինելով հանդերձ՝ Հնդկաստանը պոլիոմիելիտից զերծ երկիր է համարվում, և արդեն վաղուց հիվանդության դեպքեր այդ երկրում չեն գրանցվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, վերջինս պատասխանել է, որ կդիտարկի առաջարկը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու:

Տպել
1417 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում