Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող կանայք, որոնք պահանջում էին դադարեցնել Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական» ծննդատան) գործունեությունը, բողոք-դիմումներ փոխանցեցին Առողջապահության նախարարությանը: Ակցիայի կազմակերպիչը Հայկուհի Խաչատրյանն է, որին վերոնշյալ ծննդատանը սեպտեմբերի 24-ին տեղեկացրել էին, որ իր երեխան մահացել է, եւ նա բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է երեխայի անհետացման մեջ: Մեզ հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը հայտնեց, որ ցույցն անում են 500 դիմում-բողոքների հիման վրա, որոնք գրել են տարբեր տարիների նույն ծննդատան «զոհը» դարձած մայրեր:

«Այդ փաստաթղթերում կարելի է գտնել ծննդատանը կատարված հանցագործությունների մասին բազմաթիվ ապացույցներ»,- նշեց Հայկուհի Խաչատրյանը՝ հավելելով, որ կից նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին են նամակ ուղղել՝ մանրամասնելով այդ կենտրոնում առկա բազմաթիվ խնդիրների մասին:

Հավաքի մասնակիցները նամակն ու դիմումները հանձնեցին նախարարության՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանին: Նա խոստացավ նամակը հանձնել Արսեն Թորոսյանին, ինչպես նաեւ ուսումնասիրել բողոք-դիմումները, հարցի հետ կապված գրավոր պատասխան ներկայացնել:

ՀՀ առողջապահության նախարարությունից հեռանալով՝ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ Հայկուհի խաչատրյանը եւ նրա փաստաբան Սուսաննա Սարգսյանը նույն բողոք-դիմումների մեկական օրինակ էլ հանձնեցին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, որպեսզի վերջինս դրանք փոխանցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հայկուհի Խաչատրյանի այն պնդմանը, թե «Հանրապետական» ծննդատանը բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, սակայն դատախազությունն անգործության է մատնված, Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ նման պնդումներ անելու հիմքեր չկան. փաստաթղթերը նոր են ստացել, պետք է ուսումնասիրեն, այնուհետեւ, երբ գտնեն տվյալներ, որոնք կպարունակեն հանցագործության տարրեր, այդ ժամանակ հարցով կզբաղվեն:

Աբրահամյանի խոսքով՝ մոտ ժամանակներս կկազմակերպվի նաեւ հանդիպում Երեւան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի եւ Հայկուհի Խաչատրյանի միջեւ:

Հավաքի մասնակիցները, դուրս գալով ՀՀ դատախազությունից, շարժվեցին դեպի Առողջապահության նախարարության ենթակայության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»: Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատան»-ը տեղի ունեցած դեպքից հետո Հայկուհի Խաչատրյանին այնտեղից ներկայացրել էին իր երեխայի օրգանները, սակայն վերջինս կասկածում է, որ դրանք այլ երեխայի են պատկանել:

Այսօր կենտրոնից նրան պատասխանել են, որ դեռեւս հետազոտություն է իրականացվում, եւ պատրաստ չեն ԴՆԹ-ի պատասխանները: Ինչպես նշեց Հայկուհին, այցի ընթացքում, սակայն,  պարզ է դարձել, որ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե մահացած նորածինն ունեցել է ներարգանդային ինֆեկցիա, չի համապատասխանում իրականությանը, Հայկուհու խոսքով՝ երեխայի օրգաններում ինֆեկցիա չի եղել:

Ինչպես նշեց հավաքի կազմակերպիչը, բողոքի ակցիան հնարավոր է՝ այսքանով չավարտվի: Եթե Հայաստանում հարցը չլուծվի, ստիպված պետք է դիմեն Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, քանի որ ՌԴ քաղաքացիություն ունեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ի սկզբանե մայրը նորածնի դիակը չէր տեսել: Դեպքից հետո ծնողներն անանուն զանգ էին ստացել եւ տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել: Ծնողների մոտ կասկածներ էին առաջացել, որ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է:

Տպել
1843 դիտում

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին