Երևան
12 °C
Ապրիլին ՀՀ ոստիկանության կրթահամալիր ընդունված եւ շուտով հեռացած Դավիթ Ասատրյանից դասերի երեք օրվա համար 36 հազար դրամ են պահանջում: Դավիթն ասում է՝ այդ ընթացքում դասապրոցես չի կազմակերպվել: Նրա կրթահամալիր ընդունվելը համընկել է մեր երկրում տեղի ունեցող թավշյա հեղափոխության օրերի հետ: Ըստ պայմանագրի՝ Դավիթն ընդունվել է 2018 թվականի ապրիլի 18-ին:
ՀԺ-ի հետ զրույցում 23-ամյա երիտասարդը հայտնեց, որ իրեն հրավիրել են այստեղ սովորելու, սակայն երեք օր անց այլեւս չի ցանկացել ոստիկան դառնալ:
«Անընդհատ զանգում էին, ասում, որ գնամ գործերս տամ: Իրենք էին հրավիրել: Գնացի, այդ երեք օրը տարածքի եւ դասախոսների հետ ծանոթություն էր, դաս չենք արել. երկրում այդ օրերին լարված ու խառը իրավիճակ էր, փոշմանեցի»,- պատմեց նա: Երիտասարդի խոսքով՝ իր այդ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում տիրող լարված իրավիճակը, ոստիկանության գործադրած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Նա դիմում է գրել, վերադարձրել այն համազգեստը, որը տրամադրել էին կրթահամալիրում եւ դուրս է եկել: Որոշ ժամանակ անց հաստատությունից զանգահարել են, հայտնել, որ Դավիթը պարտավոր է վճարել այն երեք օրերի համար, որոնք անցկացրել է կրթահամալիրում: «Առաջին երկու օրն եմ գնացել, միայն ծանոթություն է եղել, ինձ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել, բայց գումար են ուզում»,- ասաց նա: Ի դեպ, այս հաստատություն ընդունվելն էլ բավարար ծախսատար է. անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար Դավիթից պահանջվել է ընդհանուր առմամբ 40 հազար դրամ վճարել:
Քառօրյա պատերազմի մասնակից Դավիթ Ասատրյանն այս ընթացքում երկրում չի եղել: Կրթահամալիրից դուրս գալուց հետո գնացել է ՌԴ՝ արտագնա աշխատանք կատարելու: Վարձավճարի գործը հասել է դատարան, ապա եւ՝ ԴԱՀԿ, իսկ կրթահամալիրն ունեցած պարտքն օր օրի ավելանում է ու այժմ հասել է 41.200 դրամի:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գայանե Կարապետյանը հայտնեց, որ Դավիթ Ասատրյանն ինքնակամ է որոշել դադարեցնել կրթությունը, այդ պատճառով է, որ, կարգի համաձայն, պետք է փոխհատուցի յուրաքանչյուր օրվա համար:
Նա նաեւ նշեց, որ ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողն ուսման կամ վերապատրաստման կազմակերպման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կետերի համաձայն: Սովորողը, ըստ այդմ, պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսման կամ վերապատրաստման փաստացի ժամանակահատվածի համար: Կրթահամալիրում սովորողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափը մեկ օրվա համար կազմում է 6 հազար 9 հարյուր 40 դրամ:
Գայանե Կարապետյանը մեր զրույցում նշեց՝ հաճախ տեսնում է, որ հաստատություն դիմած, ապա կիսատ թողած երիտասարդներն ինչ ֆինանսական վիճակում են ու չեն կարողանում վճարել, ցավ է ապրում, բայց ոչինչ չի կարող անել, կարգն այդպիսին է: «Բանակից հետո հստակ մտածելակերպով, կայացած, զինվորական ծառայություն անցած տղամարդը նախընտրել է այդ մասնագիտությունը եւ հետո գալիս ասում է՝ չէ, սխալ եմ ընտրել, դա արդեն մեր խնդիրը չէ: Մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց ոստիկանության գնդապետը:
Մեր այն դիտարկմանը, թե երիտասարդը վստահեցնում է, որ իր ընդունվելուն հաջորդող օրերին դասապրոցես չի կազմակերպվել եւ ընդամենը ծանոթություն է եղել, Կարապետյանը նկատեց, որ եթե Դավիթ Ասատրյանն ինչ-որ հարցեր ունի, կարող է գնալ կրթահամալիր, որտեղ իրեն ամեն ինչ կբացատրեն ու կներկայացնեն կարգը: Գայանե Կարապետյանը, լսելով, որ պահանջվող գումարը չվճարելու պատճառով գործը ԴԱՀԿ-ում է, խորհուրդ տվեց նման պարագայում գնալ ներկայանալ, վճարման որեւէ ժամանակացույց նշել եւ կասեցնել գումարի աճը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT