Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունների շուրջ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ողջունելով Հանրապետության նախագահի մասնակցությունը համաժողովին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լինելով պրոֆեսոր, հաջողակ գործարար, դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը կարողացել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ներկայացնել աշխարհին: «Անկախությունից ի վեր նա մեզ հետ է և իր նպաստն է բերում ոլորտի զարգացմանը՝ այդ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելով, վերազգային ընկերություններին բերելով Հայաստան և աջակցելով մեր ընկերություններին՝ ներկայանալ աշխարհին»,-ասել է Երվանդ Զորյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: «Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն ներկայացնող ուղղություններ են: «Ես երազանք և տեսլական ունեմ Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում: Մենք միշտ ասում ենք, որ Հոնկոնգը, Սինգապուրը, Շանհայը և այլ վայրեր հաջողել են: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք նավահանգիստներ ունեին: Եթե 150 տարի հետ գնանք, համաշխարհային առևտրի մեծ մասը իրականացվում էր ոչ թե Մետաքսի ճանապարհով, այլ՝ նավահանգիստների միջոցով: Այն երկրները, որոնք մեծ նավահանգիստներ կառուցելու հնարավորություն ունեին, աստիճանաբար դարձան արդյունաբերության հանգույցներ: Սակայն միայն նավահանգիստ ունենալը բավարար չէ, պետք է շատ աշխատել, համախմբվել և կենտրոնանալ:

Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և ջանքերը՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այդ ուղղություններն են՝ նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը,- ընդգծել է նախագահը:- Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին՝ և՛ արտերկրի մեր հայրենակիցների հետ, և՛ մենք՝ Հայաստանում, որպես պետություն, որպես կառավարություն, որպես մասնավոր հատված, ա՛յն հայերի հետ, որոնք արդեն ներգրավված են արդյունաբերության մեջ, և ա՛յն հայերի հետ, որոնք վաղն են ներգրավվելու: Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին, մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: «Այս նախաձեռնությունը կարող է լինել ևս մեկ բլուր, որը լեռ կստեղծի»,-ավելացրել է նախագահը՝ նշելով, որ նախատեսվում է ATOM-ի շրջանակում միավորել համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ IBM-ը, Dassault systemes-ը, THALES Group-ը, Elettronica-ն, նրանց հետ ստեղծելով գիտահետազոտական կենտրոններ: «Որպեսզի կարողանանք դա անել, պետք է կապեր հաստատենք այդ ընկերությունների հետ՝ դառնալով ոչ թե նրանց արտադրանքը սպառողը, այլ՝ նրանց գործընկերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, արհեստական բանականության, մեքենաշինության ոլորտներում: Հենց սա է ATOM-ի նպատակը: Մենք պետք է նրանց բերենք Հայաստան, կազմակերպենք լաբորատորիաներ, որտեղ կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ: Հիշյալ բոլոր ընկերությունները նշում են, որ կցանկանան աշխատել մեզ հետ ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության ոլորտում»,-ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է նաեւ մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների, այդ թվում՝ հայտնի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրվելու է արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին: Նախատեսվում է նաև մեր երկրում հյուրընկալել STARMUS 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն  Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։

Հաջորդ տարի ծրագրվող մյուս նախաձեռնությունը Չինաստանին նվիրված՝ Horasis-China միջազգային համաժողովի անցկացումն է, որի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ երեք հարյուր չինական ընկերություններ։

«Մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: Հուսով եմ՝ միասին կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ Հայաստանը վիրտուալ և տեղեկատվության ոլորտի մեծ միջազգային նավահանգիստ դարձնելով համաշխարհային տվյալների օվկիանոսում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 

Տպել
999 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց