Շրջիկ առևտրի կետերի համար նախատեսվում է սահմանել 50.000 դրամ տուրք. Սիսակ Գաբրիելյան

04/12/2019 schedule11:53

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշեց Գաբրիելյանը, Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: «Այս պահի դրությամբ առևտրի և ծառայությունների մասին օրենքում կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու դրանց հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ ապրանքներ նրանք կարող են վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել և որ ժամերին»,- ասաց պատգամավորը:  

Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևանի ավագանուն, և փոփոխության դեպքում ավագանին կարողանալու է հաստատել այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, և դրա համար պետք է տեղական տուրք սահմանվի՝ 50.000 դրամ:

Ինչպես նշեց Գաբրիելյանը, այս նախագծի նպատակն արգելելը չէ, բայց շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցները:

«Շրջիկ առևտրի կետերով զբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ միավորվել են և ստեղծել շարժական սրճարանների միություն, նրանց հետ երկու անգամ հանդիպել եմ»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ներկայացվել են մի քանի պահանջներ: Գաբրիելյանի խոսքով՝ մեկի մասով սկզբունքային չեն եկել համաձայնության, քանի որ տնտեսվարողները պահանջում են, որ թույլտվությունը լինի 3 կամ 6 ամսով, այսինքն՝ մեկ տնտեսվարողին տրվի 6 ամիս թույլտվություն՝ մեկ կետում կանգնելու համար, ինչի դեպքում խախտվում է շրջիկ առևտրի կետի գաղափարը:

Սրա մյուս կողմը նաև այն է, որ, եթե Երևանի քաղաքապետը մայթերից հեռացնում է ապօրինի կրպակները, ապա այստեղ անհավասար մրցակցություն է լինում: Գաբրիելյանի կարծիքով՝ այդ նույն կրպակատերերն արդարացի բողոքում են, որ, եթե նրանց կրպակը հանում են այդ հատվածից, ապա ինչով են մեղավոր, որ նրանց կրպակի վրա երկու անիվ չկա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին՝ ավագանին նախապե՞ս է սահմանելու այն տեղերը, որտեղ նախատեսված է իրականացնել շրջիկ առևտուր, թե՞ դա լինելու է՝ ըստ տնտեսվարողների դիմած հայտերի, Գաբրիելյանը պատասխանեց. «Ավագանին նախապես է սահմանելու վայրերը, գծանշան է լինելու այդ վայրերում և տրվելու է էլեկտրական հոսանքի հնարավորություն»: Նա նաեւ հավելեց, որ ցանկացած այլ տրանսպորտային միջոցի կայանումն այդտեղ արգելված է լինելու:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
2322 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)