Հայաստանն ընդգրկվել է 2020թ. այցելելու համար ամենալավ 20 վայրերի ցանկում. Cntraveler.com

Cntraveler.com կայքը խորհուրդ է տալիս 2020թ. լինել Հայաստանում: Հեղինակավոր պարբերականը կազմել է հաջորդ տարի այցելելու համար ամենալավ 20 վայրերի ցանկը: Դրանցում ընդգրկել է նաեւ Հայաստանն ու բացատրել՝ ինչու:

Պարբերականը ներկայացրել է երկրում ժամանակակից ճոխ կառույցների ու ժամանցի վայրերի, դարերի պատմություն ունեցող հուշարձանների ու գեղեցիկ բնության համադրությունը: Նշել է, որ Երեւանում՝ վարդագույն քաղաքում, կան ինչպես խորհրդային ժամանակաշրջանի շենքեր, այնպես էլ նոր շքեղ հյուրանոցներ: Այցելության արժանի վայրերից առանձնացրել է Հանրապետության հրապարակը, Կասկադը, Ծիծեռնակաբերդը, որը, պարբերականն ընդգծում է, որ նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշում է նաեւ, որ երեկոն էլ կարելի է անցկացնել Ամիրյան փողոցի ու Մաշտոցի պողոտայի սրճարաններում:

Cntraveler-ը շեշտում է, որ մայրաքաղաքից դուրս էլ կարելի է շատ հետաքրքիր վայրերում լինել ու նշում է, որ հայկական զբոսաշրջությունը հիմնված է հիմնականում եկեղեցիների վրա: Թվարկում է Խոր Վիրապը, Նորավանքը, Գեղարդը, Գառնիի հեթանոսական տաճարը, որը հեղինակը ներկայացնում է՝ որպես հին հռոմեական ոճի կառույց: Նշում է, որ հայկական ճարտարապետության զարդերից է Էջմիածնի մայր տաճարը, որը կառուցվել է 303թ. եւ համեմատում է այն Վատիկանի հետ՝ նշելով, որ այն Վատիկանի հայկական համարժեքն է:

Ըստ պարբերականի՝ երկրի բնական գեղեցկությունն ավելի գրավիչ է, քան այն, ինչ այնտեղ մարդիկ են կառուցել: Առանձնացնում է Սեւանա լիճը եւ Դիլիջան ազգային պարկը:

Պարբերականն իր ընթերցողներին նաեւ տեղեկացնում է, որ 2020թ. դեպի Հայաստան չվերթներ է սկսելու իրականացնել «Ryanair»-ը: Նշում է, որ չվերթներ են լինելու Միլանից, Հռոմից Երեւան, Մեմինգենից Գյումրի ու հակառակ ուղղությամբ, եւ որ միակողմանի տոմսերի արժեքը սկսվելու է 33 դոլարից:

Cntraveler-ի կարծիքով՝ 2020թ. արժե գնալ նաեւ Բրազիլիա, Բոտսվանա, Կանադա, Իսպանիա, Դանիա, Դոմինիկա, Դուբայ, Արգենտինա, Գայանա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, ԱՄՆ (Միչիգան նահանգ ու Նեշվիլ քաղաք), Ճապոնիա, Ռուանդա, Սլովենիա, Շրի Լանկա, Ավստրալիա, Մարոկկո:

Տպել
3727 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել